Բաքվի դատարանը երկարաձգել է Ադրբեջանի ընդդիմության առաջնորդի ու հեղաշրջման համար մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի կալանքը

Լուրեր

23.10.2026 | 19:00
Փաշինյանն է Արցախին մենակ թողել․ հենց ինքն է ասել՝ Ադրբեջանը Պուտինի շնորհիվ չմտավ Սյունիք․ Էդուարդ Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 18:51
Անհետ կորած ադրբեջանցիների ընտանիքները Բրյուսելում դիմել են եվրոպական կառույցներին՝ «աջակցություն ստանալու»
23.10.2026 | 18:39
Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել դպրոցականների նկատմամբ ենթադրյալ բռնության գործով
23.10.2026 | 18:28
Փարիզի մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել
23.10.2026 | 18:17
Նենադ Լալովիչը վերընտրվել է UWW-ի նախագահի պաշտոնում
23.10.2026 | 18:05
Սարյան փողոցում ապօրինի շինության տեղում նոր այգի է բացվել
23.10.2026 | 17:53
Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ
23.10.2026 | 17:42
Հայտնի է ՀՖՖ արտահերթ ժողովի անցկացման օրը
23.10.2026 | 17:30
Կամ հանք պետք է ունենալ, կամ ապրել աղքատության մեջ, առաջին դիսկուրսը սա է․ էկոակտիվիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 17:24
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
23.10.2026 | 17:19
Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակվել են․Շերեմետևոյում օդային տագնապ է հայտարարվել
23.10.2026 | 17:10
ԱԱ. Հայաստանի հավաքականի ըմբիշների առաջին մրցակիցները հայտնի են
23.10.2026 | 16:59
Կրեմլը հայտնում է՝ Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին նախատեսված Ուկրաինայի հարցով բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով
23.10.2026 | 16:50
Ադրբեջանի ազգային հերոսը ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում․ նա տարիներ շարունակ պնդում է, իբր, ինքն է սպանել Մոնթեին
23.10.2026 | 16:40
Արթիկում՝ 4 ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ-ն․ Շիրակի համայնքները՝ ընտրություններից առաջ
Բոլորը

Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը քննել է Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի և կուսակցության նախագահության անդամ Մամեդ Իբրահիմի նկատմամբ ընտրված խափանման միջոցի երկարաձգման դեմ ներկայացված բողոքը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատարանը չի բավարարել բողոքը։

Որոշման համաձայն՝ Ալի Քերիմլիի և Մամեդ Իբրահիմի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 5 ամսով։ Ավելի վաղ՝ փետրվարի 9-ին, Ալի Քերիմլիի կալանքի ժամկետը երկարաձգվել էր  4 ամսով։

Նշենք, որ Ալի Քերիմլին և Մամեդ Իբրահիմը ձերբակալվել են նոյեմբերի 29-ին։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել դեկտեմբերի 1-ին Քրեական օրենսգրքի 278.1 հոդվածով (իշխանությունը բռնի զավթելու և պետության սահմանադրական կառուցվածքը բռնի կերպով փոխելուն ուղղված գործողություններ): Նույն օրը Սաբայիլի շրջանային դատարանը երկու քաղաքական գործիչներին էլ կալանավորել էր։

Կառավարամետ լրատվամիջոցները հայտնել էին, որ նրանք ձերբակալվել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի գործի շրջանակում:

Բացի այդ, քննարկվել է քննչական մարմնի միջնորդությունը Ռամիզ Մեհդիևի նախնական կալանքը երկարաձգելու վերաբերյալ: Սաբայիլի շրջանային դատարանը Ռամիզ Մեհդիևի տնային կալանքը երկարաձգել է 5 ամսով։

Միաժամանակ, դատարանը 5 ամսով երկարաձգել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի քարտուղարության նախկին ղեկավար, նախագահի աշխատակազմի նախկին աշխատակից Էլդար Ամիրովի նախնական կալանքը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պետանվտանգության ծառայության կողմից Ադրբեջանի անվտանգության, ազգային շահերի դեմ օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից սադրիչ և ապակառուցողական գործողությունները կանխելու համար ձեռնարկված համապարփակ միջոցառումների արդյունքում առաջացել են հիմնավոր կասկածներ, որ Ռամիզ Մեհդիևը,  Աբբաս Աբբասովը, Ալի Քերիմլին  և ուրիշներ կատարել են իշխանության բռնի զավթման և պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխությանն ուղղված գործողություններ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի