Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկության չի գնացել

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

Հայաստանի առաջին, հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությանը։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ի կողմից հրապարակված ընտրողների ստորագրված ցուցակից։ Ընտրություններին չեն մանակցել նաև Տեր-Պետրոսյանի կինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը և թոռը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանից փորձեցինք ճշտել, թե ինչու Տեր-Պետրոսյանը չի մասնակցել ընտրություններին, սակայն նա որևէ մեկնաբանություն չտվեց չքվեարկելու պատճառի վերաբերյալ մեր հարցին։

Նշենք, որ Հայ  ազգային կոնգրեսը ընտրություններին մասնակցում էր Լևոն Զուրաբյանի գլխավորած ցուցակով։ Սակայն ուշագրավ է, որ երբ ՀԱԿ-ն արդեն հայտնել էր ընտրություններին մասնակցելու մասին, Լևոն Տեր-Պետրոսյանն իր հրապարակային խոսքով սատարում էր ընտրություններին մասնակցող մեկ այլ քաղաքական ուժի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին։

ԿԸՀ-ի հրապարակած նախնական պաշտոնական տվյալներով Հայ ազգային կոնգրեսի օգտին ընտրություններին մասնակցած 1 մլն 476 հզ  597  ընտրողից քվեարկել է 3206-ը։ 

 

Արաքս Մամուլյան