Կա մթնոլորտային փոփոխություն, բայց դրանից ժողովրդի կյանքում էական տեղաշարժ չկա․ Գևորգ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
Բոլորը

«Փոփոխման ենթակա են այն բաները, որոնք ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը»,- Factor.am-ի հետ զրույցում արձագանքելով հարցին, թե ինչու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի փոխում նախընտրական կարգախոսն՝ ասաց կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու Գևորգ Պետրոսյանը:

Հիշեցնենք՝ ԲՀԿ-ն, ինչպես նախորդ, այնպես էլ այս խորհրդարանական ընտրություններին հանդես է գալիս «Մեր խոսքը գործ է» նախընտրական կարգախոսով:

Ըստ Գևորգ Պետրոսյանի՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ամեն պահի ապացուցում է, որ իրենց խոսքը գործ է:

«Ասեք մի ծրագիր, որ մենք հռչակել ենք և հնարավորություն ենք ունեցել իրականացնելու և չենք իրականացրել: Ծառուկյանը չունի ասված և չարված բան: ԲՀԿ-ն, ի դեմս իր պատգամավորների, որևէ ձախողում որևէ բնագավառում չի ունեցել, ունեցել է զարգացում, աճ, որին ականատես է եղել մեր հասարակությունը»,- ընդգծեց Գևորգ Պետրոսյանը:

Դիտարկմանը՝ նախկինում ԲՀԿ-ական Պետրոսյանն ասել է, որ իրավական պետությանը բնորոշ չէ Նիկոլ Փաշինյանի հանդեպ պաշտամունքը, տպավորություն չունի՞, որ ԲՀԿ-ում էլ Գագիկ Ծառուկյանի հանդեպ պաշտամունք կա, պատգամավորի թեկնածուն հակադարձեց. «Ես երբեք անհատի պաշտամունքով չեմ զբաղվել, և ընդհանրապես մեզ մոտ անհատի պաշտամունք գոյություն չունի: Մեզ մոտ կա հավատ մեր ղեկավարի նկատմամբ: Մենք հավատում ենք մեր ղեկավարին, դա շատ լավ բան է: Դուք պատկերացնո՞ւմ եք կառույց, որը չի հավատում իր ղեկավարին»:

Ինչ վերաբերում է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանն  ու դրա արդյունքներին, ապա Պետրոսյանը չի կարծում, որ հեղափոխությունից հետո ոչինչ չի փոխվել, ասում է՝ կա մթնոլորտի փոփոխություն, բայց ժողովրդի կյանքում էական տեղաշարժ չկա:

«Ես կյանքը չեմ հասկանում մտքերի, ինքնազգացողության և այլն տիրույթում: Կյանքը բաղկացած է սոցիալական, տնտեսական, իրավական, մշակութային և մի շարք այլ խնդիրներից: Մենք նպատակ չունենք նսեմացնել որևէ գործչի իրական առաքելությունը, բայց նաև չենք ուզում վարդագույն ակնոցներ կրել և ասել, որ այս հեղափոխություն կոչվածից հետո Հայաստանում կյանքը լիովին կարգավորվել է: Գուցե մտավոր առումով ազատագրման գիտակցում կա, բայց պետք է ապահովել նաև մարդու սոցիալական և տնտեսական պահանջմունքները: Այս առումով տեսանելի առաջընթաց չկա, ինչն ունի թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ»,- նշեց Գևորգ Պետրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: