Բացահայտվել է 184 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 9-10-ը:

Բացահայտվել է 184 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

69 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
24 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
13 դեպք՝ խարդախության,
10 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
9 դեպք՝ սառը զենք կրելու,
6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
5 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
4 դեպք՝ հոգեկան ներգործության,
3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, փաստաթուղթ կեղծելու, բնակարանային գողության նախապատրաստման,
2-ական դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, կանխամտածված սնանկության։
Բացահայտվել են շորթման, դրամանենգության, խուլիգանության, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, գույքին տիրանալու, ազատությունից ապօրինի զրկելու, պետական սահմանն ապօրինի հատելու, ապօրինի կերպով հրազեն պատրաստելու, դրանք ձևափոխելու կամ նորոգելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են․
6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
1 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Հայտնաբերվել է 3 անհայտ կորած։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։