Ընտրակաշառքի համար՝ բանտ մինչև հաջորդ ընտրություններ․ Փաշինյանի հանձնարարականը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 17:49
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Մոլդովայի դեմ խաղում
09.06.2026 | 17:44
Կոբախիձեն հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը մեծ դեր է խաղացել հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման գործում
09.06.2026 | 17:36
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել է․ ՔԿ
09.06.2026 | 17:32
Սենեգալի և Ուզբեկստանի հավաքականներն ԱՄՆ-ում խիստ ստուգումներ են անցել ԱԱ-2026-ից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 17:24
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Կառավարության առաջիկա ծրագրերն ու քայլերը
09.06.2026 | 17:19
«Ակրոնը» հրաժեշտ է տվել Էդգար Սևիկյանին
09.06.2026 | 17:17
ԱԺ հանձնաժողովները քննարկում են 2025 թվականի պետբյուջեի կատարողականը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 17:15
ՀՀ-ն, Ադրբեջանն ու Թուրքմենստանը կարող են միգրացիոն ճգնաժամի բախվել․ ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար
09.06.2026 | 17:07
Ինչ եղանակ է սպասվում այս ամառ․ հրապարակվել է 2026-ի գլոբալ կանխատեսումը
09.06.2026 | 17:00
Շոկային էր այն, ինչ տեսա Գյումրիում, ո՞նց կարող էր նման բան լինել մի երկրում, որտեղ ես վարչապետ եմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 16:52
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
09.06.2026 | 16:40
Գիտենք՝ ռեպրեսիվ ռեյդ է սպասվում մեր դեմ, գուցե բանը հասնի պարոն Ծառուկյանի ազատազրկման փորձերին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 16:30
Մինչև նոր կառավարության ձևավորումը 2 ամիս ունենք․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 16:21
Հայտնի է Եվրոպայի թոփ-5 լիգաներում ամենաշատ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստը
09.06.2026 | 16:14
Ինչ նպատակով է Ծառուկյանը ցանկացել մեկնել ՀՀ-ից. պարզաբանում է խոսնակը
Բոլորը

«Ես ուզում եմ մտահոգությունս հայտնել հետևյալի հետ կապված, որ Հայաստանում ընդհանրապես կան հանցագործությունների տեսակներ, որոնց նկատմամբ ինչ-որ այդպիսի հանդուրժողականության չհամաձայնեցված մթնոլորտ է ձևավորված։ Մի ուղղությունը ընտանեկան բռնությունների հետ կապված ուղղությունն է, մյուս ուղղությունը՝ ընտրակաշառքների հետ կապված ուղղությունը, որովհետև ընտրություններն անցնում են, արդեն ասում ենք՝ «դե լավ, դե անցան ընտրությունները», հետևաբար ընտրակաշառք տվողները և ստացողները կարող են գնալ իրենց գործերին»,-Կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես կարծում եմ, որ այս պրակտիկան պետք է արմատապես փոխվի։ Այս ընտրություններում ընտրակաշառք տալու կամ վերցնելու մեջ բռնված ցանկացած ոք մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփումը պետք է անցկացնի բանտում։

Եթե սրա համար անհրաժեշտ է իրականացնել օրենսդրական, ինստիտուցիոնալ փոփոխություններ, այդ փոփոխությունները անհրաժեշտ է հիմա՝ անհապաղ ձևով անել, բայց ես չեմ կարծում, թե դրա համար պետք են փոփոխություններ։ Ես հստակ պահանջում եմ, որ նրանք, ովքեր ընտրակաշառք վերցնելու կամ տալու մեջ բռնվել են, մինչև հաջորդ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքների ամփոփման առնվազն օրը պետք է լինեն բանտում։

Սա երկրի անվտանգության և ժողովրդավարության անվտանգության հարց է, և պետք չէ հետո խղճահարության տեսարաններ սարքել։ Խղճահարության տեսարանները վաղուց սարքված են, և եթե մենք հոգատարության խնդիր ունենք, առաջին հերթին մեր պետությունը պետք է լինի մեր հոգատարության առարկան, մեր ժողովուրդը և նրա ազատ կամքը ու նրա ազատ կամքի արտահայտման հնարավորությունը»,- ասաց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։