ՀՀ-ն հույսը պետք է դնի իր ՀՕՊ-ի վրա. Ասրյանը` ՌԴ-ի հետ միացյալ պաշտպանությունից դուրս գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
09.06.2026 | 15:28Հիմա աշխարհում չկա այդպիսի մի պետություն, որի օդը 100 տոկոսանոց փակ լինի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
«Եթե նույնիսկ փաստաթղթով ձևակերպվում է, որ իրենց օդային տարածքը 100 տոկոսանոց փակ է, դա ինչ-որ փոքր ժամանակից հետո ճեղքվում է:
Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխման համատեքստում այդ աշխատանքն առաջնակարգ տեղ է զբաղեցնում՝ օդը փակելու (չակերտավոր, որովհետև դա զինվորական տերմինաբանություն չէ)՝ հակաօդային պաշտպանությունը և հակահրթիռային պաշտպանությունը ունենալու համար:
Եվ այստեղ մենք ոչ միայն ձեռք ենք բերում հակաօդային պաշտպանության միջոցներ, այլ հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգում կործանիչ ավիացիան իր հրթիռներով (որը դուք տեսաք զորահանդեսի ընթացքում), նա էլ մեծ նշանակություն ունի հակաօդային պաշտպանության մեջ: Նաև մենք արդեն Ռազմարդյունաբերության կոմիտեի հետ ակտիվ աշխատանքի արդյունքում, մեր ընկերությունների ձեռքբերումների արդյունքում, ձեռք ենք բերում այնպիսի միջոցներ, որոնք մեր հակաօդային պաշտպանության մակարդակը բարձրացնում են: Ինքը գնահատվում է համապատասխան տոկոսներով և, կարելի է ասել, օրեցօր բարձրացվում է: Մենք այդ ուղղությամբ՝ հակադրոնային համակարգ, հակաօդային պաշտպանության համակարգ, հակահրթիռային պաշտպանության համակարգ օր ու գիշեր աշխատում ենք»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։