Թբիլիսիի կողմից Բաքու արտաքսված ադրբեջանցի լրագրողը կալանավորվել է

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antrophic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Ադրբեջանում Azel.TV-ի գլխավոր խմբագիր և լրագրող Աֆգան Սադիգովի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը՝  մինչև հուլիսի 30-ը։ Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Նեմաթ Քերիմլին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Փաստաբանի խոսքով՝ Սադիգովի դեմ 2024 թվականին հարուցված քրեական գործը վերադարձվել է Ադրբեջանի գլխավոր դատախազություն։

«Գլխավոր դատախազությունը կարճել էր Աֆղան Սադիգովի դեմ 2024 թվականին հարուցված քրեական գործը։ Տուժողները բողոք են ներկայացրել Բինաղադիի շրջանային դատարան՝ այս որոշումը չեղյալ համարելու համար։ Այսօր դատարանը քննարկել է բողոքը և բավարարել այն՝ չեղյալ համարելով Գլխավոր դատախազության կողմից գործը կարճելու որոշումը։ Աֆղան Սադիգովի դեմ 2024 թվականին հարուցված քրեական գործը վերաբացվել է քննության համար։ Նույն օրը դատարանը Աֆղան Սադիգովի նկատմամբ նախնական կալանք է նշանակել մինչև հուլիսի 30-ը»,- ասել է Նեմաթ Քերիմլին։

Սադիգովին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ շորթում։ Այս հոդվածի 182.1 մասը նախատեսում է մինչև երեք տարի ազատազրկման կամ երեքից հինգ տարի ժամկետով ազատազրկման պատիժ։ Ծանրացուցիչ հանգամանքներում պատիժը կարող է լինել հինգից տասը տարվա ազատազրկում, իսկ ավելի լուրջ դեպքերում՝ տասից տասնհինգ տարի։

Դեռևս չի հայտարարվել, թե 182-րդ հոդվածի որ կետով է մեղադրվում Սադիգովը։

Ավելի վաղ լրագրողի կինը՝ Սևինջ Սադիգովան, հայտնել էր, որ իր ամուսնուն առևանգել են քաղաքացիական հագուստով անհայտ դիմակավորված անձինք։

«Հենց նոր քաղաքացիական հագուստով 4-5 դիմակավորված տղամարդիկ ներխուժեցին Աֆղանի տուն և բռնի ուժով տարան նրան»,- ֆեյսբուքում գրել էր Սևինջ Սադիգովան՝ նշելով, որ ընտանիքին չեն տեղեկացրել, թե ուր տարել լրագրողին կամ ինչու են կալանավորել։

Ավելի ուշ փաստաբան Նեմաթ Քերիմլին Meydan TV-ին ասել է, որ Սադիգովը տարվել է գլխավոր դատախազություն։

Աֆգան Սադիգովն ադրբեջանցի լրագրող է, որը սուր քննադատության է ենթարկում իշխանություններին։ Նա Azel.TV առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիրն է։ Նախկինում հետապնդվել է Ադրբեջանում և հայտարարել է, որ իր դեմ հարուցված գործերը քաղաքական դրդապատճառներ ունեն։

2023 թվականի դեկտեմբերին Սադիգովը և նրա ընտանիքը տեղափոխվել են Վրաստան։ 2024 թվականի հուլիսին նրան արգելել են Վրաստանից Թուրքիա մեկնել և ասել, որ կարող է մեկնել միայն Ադրբեջան։ 2024-ի օգոստոսին Սադիգովը ձերբակալվել է Վրաստանում՝ Ադրբեջանի իրավապահ մարմինների պահանջով։ Բաքվում նրան մեղադրել են շորթման մեջ։

2026 թվականի ապրիլի սկզբին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը վրացական իշխանություններին տեղեկացրել էր, որ գործը կարճվել է: Արդյունքում, ապրիլի 3-ին վրացական դատարանը վերացրել է լրագրողի ճանապարհորդության սահմանափակումները։

Չնայած դրան՝ ապրիլի 4-ի գիշերը վրացական ուժայինները ձերբակալել էին Սադիգովին ֆեյսբուքում գրառման պատճառով՝ ոստիկանին վիրավորելու վարչական մեղադրանքով: Թբիլիսիի քաղաքային դատարանը, գործը վերանայելուց հետո, տուգանք է նշանակել և որոշել լրագրողին արտաքսել Ադրբեջան։

Ապրիլի 5-ին նրան տարել էին Բաքու, իսկ հաջորդ օրն անվտանգության ուժերը ձերբակալել էին Սադիգովին: Հետագայում նա ազատ էր արձակվել։ Հաղորդվել էր, որ մայիսի սկզբին նա ստացել է արտասահմանյան անձնագիր, բայց նրան արգելվել է լքել երկիրը: 2025 թվականի հունվարի 14-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում էր կայացրել, որով արգելել էր նրա արտահանձնումը Վրաստանից Ադրբեջան։

Սադիգովը և նրա պաշտպանական թիմը հետապնդումը համարում են քաղաքական դրդապատճառներով պայմանավորված և կապում են նրա լրագրողական գործունեության հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի