Պետք էր այդ պահին դա ասելը. ԳՇ պետը՝ ադրբեջանցիների՝ սննդի մատակարարման պատճառով ՀՀ տարածքից դուրս գալու ձևակերպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Բոլորը

Ամրաշինական աշխատանքների իրականացումը դա ինժեներական ապահովման տեսակի բաղկացուցիչ մասն է, որը զորքը այս կամ այն վայրում տեղակայվելուց ինքը պետք է իրականացնի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

«Իսկ մեր նաև պարտականությունն է, որ դրա մասին… այսինքն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական զորքերի՝ զինուժի կողմից աշխատանքներ իրականացնելուց մենք էլ ահազանգ ենք տալիս, ու մենք դա ահազանգում ենք համապատասխան ճանապարհներով»,- ասաց նա։

Ասրյանին հիշեցրին նաև 2022-ի սեպտեմբերի 16-ի հայտարարությունը Ջերմուկի դիրքերում ադրբեջանցիների գտնվելու վերաբերյալ։ Նա, հիշեցնենք, ասել էր․ «Մխրճումը ոչ թե ամբողջ ճակատով հակառակորդի կողմից հասել են Ջերմուկի մատույցներ, այլ միայն մեկ խումբ, որը, կտրված իր ստորաբաժանումներից, գտնվում է այդ բլրի գագաթի վրա։ Եվ կենսունակության տեսակետից՝ եթե հակառակորդի այդ խմբի սնուցում չլինի թե՛ սննդով, թե՛ ջրով (նույնիսկ եթե հատուկ պատրաստված ստորաբաժանում լինի), ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները լրիվությամբ կսպառվեն, և ստիպված կլինեն այդտեղից դուրս գալու»։

Սակայն մինչև այժմ ադրբեջանցիները չեն թողել այդ հատվածը։ Այսօր ԱԺ-ում ԳՇ պետն ասաց․ «Ես եմ ասել: Այդ պահին պետք էր դա ասել, ու ես չեմ բարձրաձայնի հանրության առջև, թե ինչու եմ ասել: Ես եմ ասել, ես չեմ զլանում դա հաստատել, որ ասել եմ. դա պետք էր այդ պահին ասել, իսկ թե ինչու՝ ես դա չեմ ասի, դա կմնա իմ մեջ»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։