ՔՊ-ն Երևանում առաջատար է. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 10:17
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել
28.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ
28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
28.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հերքել է ընտրությունների արդյունքների կեղծման մասին ընդդիմադիր ուժերի պնդումները՝ դրանք անվանելով տեխնիկական սխալների հետևանք։

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հայտարարություններին, թե որոշ ընտրատեղամասերում ձայների հաշվարկը կեղծվել է, Ալեքսանյանը նշել է, որ խոսքը տվյալների մուտքագրման ընթացքում թույլ տրված սխալների մասին է։ Նրա խոսքով՝ երկու ընտրատեղամասերում արձանագրություններից տվյալները համակարգ տեղափոխելիս մեկ տող բաց է թողնվել, ինչի հետևանքով մի շարք կուսակցությունների ձայները սխալ են գրանցվել։

Ալեքսանյանը շեշտել է, որ այդ սխալի հետևանքով միայն «Քաղաքացիական պայմանագրի» հաշվին շուրջ 650 ձայն պակաս է արձանագրվել։

«Լրիվ ակնհայտ է, որ քանի որ մեր ընտրական համակարգը աշխատում է ձեռքով ու մեխանիկական գործողություններով, օպերատորը տվյալները ձեռքով է մուտքագրում համակարգ, և դա զերծ չէ սխալներից»,- ասել է նա։

Ալեքսանյանը նաև նշել է, որ նույն սխալների հետևանքով որոշ դեպքերում կուսակցությունների օգտին ավելի շատ ձայներ են գրանցվել, քան արձանագրված էր ընտրատեղամասերի պաշտոնական արձանագրություններում։ Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պնդումներին, թե իրենց ձայները կորել են այն բանից հետո, երբ իշխանությունները հասկացել են, որ չեն ստանում խորհրդարանում երեք հինգերորդ մեծամասնություն, ՔՊ պատգամավորն այդ գնահատականները մերժել է։

Նա նաև հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե իշխանությունները ԲՀԿ-ին խորհրդարան անցնելու դեպքում որևէ քաղաքական գործարք են առաջարկել։

Ալեքսանյանի խոսքով՝ ԲՀԿ-ին առաջարկել են միայն «ժողովրդից գողացվածը վերադարձնել ժողովրդին»։

Խոսելով խորհրդարանում հնարավոր ուժերի դասավորության մասին՝ Ալեքսանյանը նշել է, որ ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չի ունեցել նաև գործող գումարման ընթացքում, ուստի այդ հանգամանքը նոր խնդիր չի ստեղծում իշխանության համար։ Պատգամավորը միաժամանակ պնդել է, որ ընտրությունների հիմնական արդյունքը «օլիգարխիկ ուժերի պարտությունն» է՝ հայտարարելով, որ առաջիկա հինգ տարիներին խնդիրներ են ունենալու «օլիգարխները և նրանց ընտրատասովշչիկները»։

Մանրամասները` տեսանյութում։