Զախարովայի պնդումը մանիպուլյատիվ է․ նախնական արդյունքներով ՔՊ-ն 2021-ի համեմատ ավելի շատ ձայն է ստացել

Լուրեր

26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին՝ պնդելով, թե ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «չի ստացել իշխանության մենաշնորհ, ավելին, նախորդ ընտրական ցիկլի համեմատ, նրա աջակցությունը զգալիորեն նվազել է»։

Ռուս պաշտոնյայի պնդումը ստուգելու համար Factor TV-ն համեմատել է ոչ միայն կուսակցության ստացած տոկոսները, այլև քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվն ու ստացած ձայների բացարձակ քանակը։ 

ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալներով՝ 2026 թվականի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 727 820 ձայն կամ 49,8 տոկոս։ Մինչդեռ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը ստացել էր 688 761 ձայն կամ 53,91 տոկոս։

Թեև տոկոսային առումով 2021 թվականի արդյունքն ավելի բարձր է, բացարձակ թվերով պատկերը հակառակն է․ այս ընտրություններում ՔՊ-ն ստացել է 39 059-ով ավելի ձայն, քան 2021 թվականին։

Պատկերի ամբողջական ընկալման համար կարևոր է դիտարկել նաև ընտրողների մասնակցության ցուցանիշը։ 2021 թվականին ընտրողների ցուցակում ընդգրկված էր 2 595 512 քաղաքացի, որոնցից քվեարկությանը մասնակցել էր 1 281 997-ը կամ 49,39 տոկոսը։ Իսկ 2026 թվականի ընտրություններում ընտրողների ցուցակներում ընդգրկված է եղել 2 503 981 քաղաքացի (ԿԸՀ տվյալներ), որոնցից քվեարկությանը մասնակցել է 1 477 736-ը։

Այսպիսով, 2021 թվականի համեմատ այս տարի ընտրություններին մասնակցել է 195 739-ով ավելի քաղաքացի։ Այդ պայմաններում միայն տոկոսային ցուցանիշների համեմատությունը թյուր տպավորություն է ստեղծում ընտրողների աջակցության դինամիկայի վերաբերյալ։ 

Այսպիսով, Զախարովայի պնդումը մանիպուլյատիվ է, քանի որ այն ներկայացնում է միայն տոկոսային փոփոխությունը, մինչդեռ բացարձակ թվերով «Քաղաքացիական պայմանագիրը» 2021 թվականի համեմատ գրեթե 40 հազար քվե ավելի է ստացել։  

Ուշագրավ է, որ այսօր զուգահեռ արտահոսել է մի տեղեկություն, որը բացահայտում է Կրեմի պաշտոնական մոտեցումներն այս թեմայի լուսաբանման հարցում։

Ռուսական «Մեդուզա»-ի տեղեկություններով՝ ՌԴ նախագահի վարչակազմը պետական և իշխանամետ լրատվամիջոցներին «խորհուրդ է տվել» իրենց նյութերում ընդգծել, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 50 տոկոսից պակաս ձայն։

«Մեդուզայի» փոխանցմամբ՝ Կրեմլին հավատարիմ խոշոր լրատվամիջոցներից մեկի աշխատակիցը նրանց հայտնել է, որ հանձնարարվել է ընտրությունների արդյունքները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն» և օգտագործել հենց այդ ձևակերպումը։ 

«Բացի այդ, նախագահի վարչակազմի քաղաքական բլոկը «խորհուրդ է տալիս» ընդգծել ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները՝ Փաշինյանի լեգիտիմության վերաբերյալ կասկածներ սերմանելու նպատակով»,- գրում է լրատվամիջոցը։

Անի Թամրազյան