Հայաստանի գործող իշխանությանը այսօր անհրաժեշտ է ուժեղ և պատասխանատու հակակշիռ․ Արման Բաբաջանյան

Լուրեր

06.11.2026 | 10:29
Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ է մտնում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը
06.11.2026 | 10:21
Սյունիքի «Սատանի կամուրջ» հատվածում երկու բեռնատար փակել են ճանապարհը․ երթևեկությունը վերականգնվել է
06.11.2026 | 10:10
Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում․ մոտ 1,6 մլն մասնակից, 448 ձերբակալված և 53 վիրավոր ոստիկան
06.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 09:55
Եվրոպա լիգա. «Միլանի» երրորդ պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
06.11.2026 | 09:50
Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
06.11.2026 | 09:45
Գետահովիտի նախկին համայնքապետարանի շենքի վարձակալության գործով քրեական հետապնդում է հարուցվել․ Դատախազությունը դիմել է դատարան
06.11.2026 | 09:32
«Ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ Եվրոպան»․ Թրամփը Պուտինի բանագնացի հետ հանդիպումից հետո «մեծ համաձայնագիր» է խոստանում
06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
Բոլորը

«Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչ Արման Բաբաջանյանը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները չեն եղել այնպիսին, ինչի համար պայքարել են, սակայն պայքարը շարունակվելու է։ Նա նշել է, որ Հայաստանին անհրաժեշտ է ուժեղ և պատասխանատու հակակշիռ՝ իշխանությանը վերահսկելու, բարեփոխումները խորացնելու, ժողովրդավարությունը պաշտպանելու և Հայաստանի միջազգային պարտավորությունները հետևողականորեն առաջ մղելու համար։

«Պատվարժան քաղաքացիներ,

Ընտրություններն ավարտվեցին, բայց Հայաստանի ապագայի համար մեր պայքարը շարունակվում է։

Մենք չենք ստացել այն արդյունքը, որի համար պայքարել ենք, բայց չենք կորցրել ամենակարևորը՝ գաղափարը, հավատը և պետության ապագայի հանդեպ պատասխանատվությունը։

Փողը չի կարող հաղթել մտքին։ Վախը չի կարող հաղթել ազատ մարդուն։ Քրեաօլիգարխիկ համակարգի խորհրդանիշները, պետական հանցագործներն ու Պուտինի նախընտրած ուժերը անելիք չունեն Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմնում։

Հայաստանի գործող իշխանությանը այսօր անհրաժեշտ է ուժեղ և պատասխանատու հակակշիռ՝ բարեփոխումները խորացնելու, իշխանությանը վերահսկելու, ժողովրդավարությունը պաշտպանելու և Հայաստանի միջազգային պարտավորություններն ու պայմանավորվածությունները հետևողականորեն առաջ մղելու համար։

Այս պահից սկսվում է ավելի խորը և պատասխանատու աշխատանք՝ իմաստավորելու կատարվածը, վերաիմաստավորելու մեր ճանապարհը, սառնասրտորեն վերլուծելու արդյունքները և անհրաժեշտ հետևություններ անելու՝ ավելի հասուն, ավելի կազմակերպված և ավելի սկզբունքային պայքարի համար։

Շնորհակալ եմ բոլոր քաղաքացիներին, ովքեր չվաճառեցին իրենց ձայնը, չնահանջեցին ճնշման առաջ և կանգնեցին ազատ, ինքնիշխան Հայաստանի գաղափարի կողքին։

Շնորհակալ եմ մեր թիմի բոլոր անդամներին, ովքեր անդավաճան կանգնեցին այս պայքարի կողքին, հավատացին մեր գաղափարներին և մինչև վերջ աշխատեցին արժանապատիվ, համառ և սկզբունքային։

Հուսով եմ՝ մեր գործընկեր քաղաքական ուժերը ևս անհրաժեշտ հետևություններ կանեն այս արդյունքներից։

Սա ավարտ չէ։ Սա հաշվարկի, վերակազմակերպման և ավելի կոշտ քաղաքական աշխատանքի սկիզբ է։
Հայաստանի վճռական խոսքը դեռ առջևում է՝ սառը, ծանրակշիռ և անբեկանելի։

Արման Բաբաջանյան
Հանուն Հանրապետության»։