Դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում․ Սամվել Կարապետյան

Լուրեր

23.10.2026 | 16:40
Արթիկում՝ 4 ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ-ն․ Շիրակի համայնքները՝ ընտրություններից առաջ
23.10.2026 | 16:33
Դիլիջանում նոր թունել կկառուցվի, Պուշկինի թունելը կհիմնանորոգվի․ Կառավարությունը հաստատել է ծրագրերը
23.10.2026 | 16:28
COP17-ի հակառակ կողմը․ SLAPP-երը և բնապահպանական որոշումների կայացումը Հայաստանում. ՈՒՂԻՂ
23.10.2026 | 16:27
Արման Ծառուկյանը նշել է՝ երբ է մենամարտելու UFC-ի տիտղոսի համար
23.10.2026 | 16:19
ԱՄՆ պաշտոնյան Հայաստանում քննարկել է ներդրումների ընդլայնման հնարավորությունները
23.10.2026 | 16:08
Հայաստանի Առաջին խմբում կայացել է 11-րդ տուրը
23.10.2026 | 16:00
Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է դեպի ԱՄՆ
23.10.2026 | 15:51
Սև ծովում առևտրային նավ է խորտակվել, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 15:46
Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է ևս 10 անձ․ մեղադրյալների թիվը հասել է 24-ի
23.10.2026 | 15:41
Ռուսաստանն ու Ուկրաինան քաղաքացիական անձանց ու ռազմագերիների փոխանակում են իրականացրել
23.10.2026 | 15:32
Մանվել Գրիգորյանի որդու՝ նախկին փոխքաղաքապետ Կարեն Գրիգորյանի մոր ձեռք բերած գույքի գործով նախաքննությունն ավարտվել է
23.10.2026 | 15:21
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական, Եվրոպայի ու ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը COP17-ի շրջանակում կայցելի Հայաստան
23.10.2026 | 15:09
Հնդկաստանը ողջունում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը․ ԱԳ նախարար
23.10.2026 | 15:01
Կյանքից հեռացել է ճապոնացի գրող Ռյու Մուրակամին
23.10.2026 | 14:52
Պետական մարմինները կարող են արհամարհել լրագրողի հարցումը, անհիմն մերժել կամ ձևական պատասխաններ տալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սիրելի՛ հայրենակիցներ, այս ուշ ժամին ես ուզում եմ ներկայացնել ձեզ այս խայտառակ ընտրությունների իրավիճակը: Նման հայտարարություն է արել «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը։

«Դուք բոլորդ այս մեկ ամսում տեսաք՝ ինչ հալածանքների ենք մենք ենթարկվում, ինչ բռնությունների ենք մենք ենթարկվում. մեզանից, մեր թիմակիցներից մոտ 75 հոգի այսօր կալանավորված են, 700-ից ավելի մարդ ձերբակալվել են: Եվ այս մարդիկ, նույնիսկ չհանգստանալով, որոշեցին ընտրության օրը անհասկանալի գործերով զբաղվել: Նույնիսկ աշխարհի պատմության մեջ չի եղել դեպք, երբ հաշվարկի ժամանակ ընդհատում են ու ասում են՝ «մենք առավոտյան 8-ին կներկայացնենք արդյունքները»: Տեսնելով, որ խայտառակ ձևով իրենց արդյունքները նվազում են և ամեն րոպե նվազում են՝ իրենք կանգնեցրին հաշվարկը, և մենք նույնիսկ չենք հասկանում՝ առավոտյան ինչ են ներկայացնելու»,-ասել է Կարապետյանը:

Նրա խոսքով՝ ընտրությունները դեռ չեն ավարտվել, ընտրական արդյունքները դեռ չկան, հորդորեց չանհանգստանալ։

«Իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը, որովհետև դուք նույնիսկ իրենց հարցազրույցից, իրենց դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում: Իրենք, ընդամենը 30% տվյալներ ունենալով, հայտարարում են, որ արդեն հաղթել են, բայց դուք գիտեք, որ 30%-ը դա ընդամենը գյուղական վայրերի արդյունքներն են: Հենց սկսվեց քաղաքների արդյունքների հաշվարկը, իրենց թիվը սկսեց շատ մեծ թափով նվազել, դրա համար անցան հատուկ գործողությունների, և մենք նույնիսկ պատկերացում չունենք՝ ինչ գործողությունների: Դրա համար ես ուզեցի տեղյակ պահել, որ ապօրինությունները շարունակվում են, անհասկանալի ընտրությունները շարունակվում են, և անպայման առավոտյան վերջնական արդյունքները ունենալուց հետո մենք նոր կարող ենք ասել վերջնական խոսքը և անպայման հայտարարությամբ հանդես կգանք ընտրության արդյունքների մասին ու նորից մեր կարծիքը կհայտնենք:

Դուք տեսնում եք՝ ինչ են անում. նույնիսկ գիշերվա ժամը 12-ին Մեղրիում տանում են, լցնում ընտրատեղամաս զինվորականներին, որ քվեարկություն անեն՝ անպայման ցանկություն ունենալով հաղթել այս ընտրապայքարը, չունենալով դրա համար ոչ մի հնարավորություն: Իրենք դա զգացին հենց սկսեցին արդյունքները հաշվել, հենց սկսեցին քաղաքների արդյունքները հաշվել»,-ասել է նա։