Դիտարկված տեղամասերից խախտումների շուրջ 35%-ը չի վերացվել արձանագրման արդյունքում․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 10:40
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան
27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
Բոլորը

«Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդական առաքելության ներկայացուցիչ Արթուր Սաքունցը հայտնում է, որ դիտարկված տեղամասերում արձանագրված խախտումների շուրջ 35%-ն արձանագրումից հետո չի վերացվել։

Ըստ դաշինքի ներկայացուցչի՝ խոսքը հիմնականում վերաբերում է հանձնաժողովների ոչ պրոֆեսիոնալ կամ ոչ բարեխիղճ աշխատանքին։ Նա ընդգծել է, որ դիտարկված տեղամասերի 57,7%-ում դիտորդները հանձնաժողովի պատրաստվածությունը և տեղամասի ընդհանուր կարգապահությունը գնահատել են գերազանց։ 36,75%-ում այդ ցուցանիշը գնահատվել է լավ, 4,6%-ում՝ վատ, իսկ 0,9%-ում՝ շատ վատ։

Տեղամասերի ընդհանուր կարգապահությունը վատ է գնահատվել դիտարկված տեղամասերի 6,5%-ում, իսկ շատ վատ՝ 1,3%-ում։ Ներկայացուցիչը նաև հայտնել է, որ այս պահին դիտորդների կողմից արձանագրվել է միայն 32 դեպք, երբ խնդիր է եղել քվեարկության ծրարների թափանցիկության հետ կապված։

Նրա խոսքով՝ իրենք աշխատել են ԿԸՀ-ի հետ, որպեսզի նման դեպքերում կասկածելի ծրարները փոխարինվեն։