ՆԳՆ-ն հաղորդում է ստացել Լիճքի համայնքապետի և նրա հարազատների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ
Հասարակություն
07.06.2026 | 19:18
«Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի 3-րդ համար Գոհար Մելոյանը պնդում է, որ Լիճքի համայնքապետը և նրա հարազատները հարձակվել են իրենց դաշինքի վստահված անձի վրա, երբ վերջինը հորդորել է պահպանել ընտրական գործընթացի կանոնները։ ՆԳՆ-ից Factor TV-ին հայտնեցին, որ միջադեպի վերաբերյալ հաղորդում են ստացել, այն փոխանցել են Քննչական կոմիտե։
Իրավապահ այս կառույցից փոխանցեցին, որ քիչ առաջ ստացել են հաղորդումը, դեռևս պետք է ուսումնասիրեն՝ արդյո՞ք վարույթ նախաձեռնելու հիմքեր կան։
Արփի Հակոբյան