Ծրարների թափանցիկության շուրջ հարցեր․ ինչ են ասում Իոանիսյանն ու ԿԸՀ-ն

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Քվեաթերթիկների ծրարների թափանցիկության վերաբերյալ ահազանգերի ֆոնին «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոանիսյանը նշել է, որ տարբեր ընտրատեղամասերում շրջանառվում են արտաքին տեսքով տարբեր ծրարներ։

Նրա խոսքով՝ դրանք տպագրական առումով որոշ տարբերություններ ունեն, ինչը կարող է պայմանավորված լինել տարբեր խմբաքանակներով կամ տարբեր ժամանակահատվածներում տպագրված լինելու հանգամանքով։

«Դրանց լուսաթափանցելիությունը տարբեր է։ Ես, օրինակ, ոչ մեկում, ոչ մյուսում քվեաթերթիկը չեմ տարբերում, բայց որոշակի լույսի, որոշակի պայմանների դեպքում հնարավոր է, որ երևա»,- ասել է Իոանիսյանը։

Միաժամանակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից կրկին վերահաստատել են, որ օգտագործվող ծրարները տպագրվել են նույն տպարանում։

ԿԸՀ-ն ավելի վաղ հայտնել էր, որ քվեաթերթիկներն ու ծրարները տպագրվել են «Տիգրան Մեծ» հրատարակչությունում։

Factor TV-ին, սակայն, չի հաջողվել կապ հաստատել հրատարակչության ներկայացուցիչների հետ՝ պարզելու համար, թե արդյոք տարբեր խմբաքանակների դեպքում հնարավոր է ծրարների տեխնիկական առանձնահատկությունները տարբերվեն և որոշ պայմաններում ազդեն դրանց լուսաթափանցելիության վրա։

Անի Թամրազյան