Պետք է պատասխանել հարցին՝ պետությո՞ւն, թե՞ գաղութ ենք ուզում ունենալ․ սա քաղաքակրթական ընտրություն է. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.06.2026 | 22:24
Ագարակում զինվորները դեռ շարունակում են քվեարկել
07.06.2026 | 22:16
Գարեգին Բ-ի ծննդավայրում ՔՊ-ն առաջատար է քվեներով
07.06.2026 | 22:11
Մի ընտրող եկավ, ասաց` ոչ մեկի չեմ ընտրելու, կտրոնը դրեց ծրարի մեջ, գցեց, գնաց. 8/20
07.06.2026 | 22:00
Որոնք են ամենաակտիվ և ամենապասիվ մարզերը․ քվեարկությունն ավարտվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 21:50
Վճռաբեկ դատարանի որոշման հետևանքով քաղաքացիներն այսօր քաշքշուկի մեջ են եղել՝ ընտրելու իրենց իրավունքն իրացնելու համար
07.06.2026 | 21:42
9/50 ընտրատեղամասում բացվեց քվեատուփը` թեև 5 ստորագրության շեղում կար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 21:18
Դիտարկված տեղամասերից խախտումների շուրջ 35%-ը չի վերացվել արձանագրման արդյունքում․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 21:06
Քվեարկությունն ավարտված է․ քանի քաղաքացի է մասնակցել քվեարկությանը․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 20:55
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ․ ՔԿ
07.06.2026 | 20:51
10/51 ընտրատեղամասում վերջին պահին մեծ թվով զինվորներ են բերվել քվեարկության
07.06.2026 | 20:38
«Խախտումներ արձանագրվել են շուրջ 800 տեղամասում կամ դիտարկված տեղամասերի 44%-ում». Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 20:33
Առաջին անգամ է, որ պետությունն է բացահայտում ընտրակեղծիքները՝ մոտ 40 գաղտնալսում կա․ նախկինում՝ ընդդիմությունն էր բացահայտում․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 20:22
2/12 տեղամասում քաղաքացին դուրս էր հանում քվեաթերթիկները՝ չկողմնորոշվելով, թե որտեղ թողնի դրանք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 20:10
14/24 ընտրատեղամասի դռները փակվեցին 19:58-ին. նույն պահին մտած քաղաքացուն թույլ չտվեցին քվեարկել
07.06.2026 | 20:04
Քվեարկությունը ավարտվեց. ՈւՂԻՂ
Բոլորը

Ռեժիսոր Ռուբեն Բաբայանը Factor TV-ի հետ զրույցում քվեարկության գործընթացը դիտարկում է որպես «քաղաքակրթական» ընտրություն՝ ընդգծելով, որ հասարակության շրջանում առկա են ընտրության ամենատարբեր դրդապատճառները՝ գիտակցված քայլից մինչև զուտ հուզական ու ֆինանսական շահագրգռվածություն։

Անդրադառնալով հարցին, թե որքանով է ընտրողը գիտակցում իր քվեի արժեքը, Բաբայանը նշեց, որ անհնար է ամբողջ հասարակությանը ներկայացնել մեկ ընդհանուր մտածողությամբ։
«Կարծում եմ՝ ամեն ինչ էլ կա։ Երբեք չի կարելի մի ամբողջ հասարակություն, այսպես ասած, փորձել մի ներկով ներկայացնել։ Կան մարդիկ, որոնք առաջնորդվում են նրանով, որ սա իրենց երկիրն է, և իրենք այս երկրի տերն են, և իրենց ձայնից շատ բան է կախված։ Կան մարդիկ, որոնք էմոցիոնալ պատճառներ ունեն՝ «սրան չեմ սիրում, սրան շատ եմ սիրում, ավելի շատ չեմ սիրում, թույլ չտամ, որ սա անցնի»։ Կան նաև մարդիկ, որոնք առաջնորդվում են զուտ ֆինանսական շահագրգռվածությամբ, սա էլ կա»,- ասաց նա։

Ռուբեն Բաբայանի կարծիքով՝ քաղաքականության մեջ «լավագույնին» ընտրելու գաղափարը մոլորեցնող է, քանի որ հիասթափությունը հաճախ գալիս է որևէ ուժի կամ գործչի իդեալականացումից, որն անխուսափելիորեն բախվում է իրականությանը։ Ըստ նրա՝ խնդիրը ոչ թե լավագույնի փնտրտուքի, այլ քաղաքական բանավեճի և ընդհանուր մշակույթի որակի մեջ է։

«Մենք պետք է կարողանանք դուրս գալ այդ ոչինչ չասող շրջանակից, որտեղ ամբողջ նպատակն ուղեղն անջատելն է և էմոցիաների վրա ազդելը։ Հրապարակային ելույթները կոչված չեն տրամաբանության վրա ազդելու, դրանք ավելի շատ կրում են թամաշայի և էմոցիոնալ բնույթ։ Բայց այն բանավեճերը, որ տեղի են ունենում, առավել ևս՝ տարբեր քաղաքական ուժերի կողմից, իհարկե, ցանկություն են առաջացնում տեսնել ավելի բովանդակային, ավելի կիրթ և ավելի նպատակային ոլորտի մեջ դասավորված խոսք»,- նշեց Բաբայանը։
Ռուբեն Բաբայանի համար այս ընտրությունների հիմնական նշանակությունը քաղաքակրթական ընտրություն կատարելու հանգամանքն է։

«Ես ուրախ եմ, որ իրականում լյուստրացիայի ենթարկվեցին բոլորը, այդ թվում՝ նրանք, ովքեր գտնվում էին որոշակի ստվերի մեջ, ես նկատի ունեմ նաև ուրիշ երկրների ղեկավարներին։ Երբ պատկերը պարզ է, շատ ավելի հեշտ է լինում կողմնորոշվել»,- ընդգծեց նա։

Ըստ ռեժիսորի՝ հասարակությունը պետք է պատասխանի հիմնարար հարցի. «Մենք ինչ ենք ուզում ունենալ՝ պետությո՞ւն, թե՞ գաղութ։ Որովհետև իրականում այս հարցը վաղուց է դրված, երևի 100 տարուց ավելի։ Եվ շատ դժվար է, առավել ևս՝ մեր ժողովրդի համար, որն ունի շատ կարճ պետության պատմություն, բայց շատ երկար գաղութի պատմություն»։
Նա բացատրեց, որ գաղութային մտածողությունը կենտրոնացած է ազգապահպանության վրա, մինչդեռ իրականում ազգը կարող է պահպանվել միայն կայացած պետական համակարգի մեջ, և շեշտը պետք է դրվի պետապահպանության վրա։

Բաբայանի խոսքով՝ ներհասարակական թշնամանքը և ատելության մթնոլորտը բխում են այն պահանջարկից, որը գոյություն ունի հանրության շրջանում․ «Այդպես են խոսում մեր քաղաքական ուժերը և այդպես են իրար հետ վարվում, քանի դա ունի պահանջարկ հասարակության մեջ։ Եթե, անկախ մեր հայացքներից, մենք մերժենք կոպտությունը, մերժենք զրպարտանքը, մերժենք հայհոյանքը, ոչ մի քաղաքական ուժ դա չի օգտագործի, որովհետև դա իր օգուտներին չի խոսի»։
Ռեժիսորը համոզված է, որ հասարակական պառակտումը հաղթահարելու բանալին պետական մտածողությունն է, որը հիմնված է բազմազանության ընդունման և հանդուրժողականության վրա՝ ի տարբերություն գաղութային մտածելակերպի, որն օտարում է յուրային չհամարվողներին։

«Մենք գտնվում ենք մի նավակի մեջ՝ բոլորս։ Եվ եթե դու ծակում ես դիմացը նստածի նավակի հատակը, ջուրը լցվում է նաև քեզ մոտ։ Պետությունը համախմբում է, որովհետև պետությունը հասկանում է, որ մեր ուժը և մեր հարստությունը մեր բազմազանության մեջ է։ Երբ մենք համաշխարհային այս հասկացությունը մտցնենք մեր ուղեղների մեջ, այստեղ էլ կստեղծենք նույն մոդելը, որովհետև մինչև մենք այստեղ՝ Հայաստանում, այդ մոդելը չստեղծենք, մենք աշխարհի հետ չենք կարողանա նորմալ հարաբերվել»,- եզրափակեց Ռուբեն Բաբայանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան