Էնքան ասեց՝ խաղաղություն, վերջը Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ բերեց․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Ընդդիմությունից ով ամենաշատ ձայնը հավաքեց, նա էլ իր վարչապետի թեկնածուին կառաջադրի։ Այս մասին 29/29 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Մենք բոլորս այս երկրում ապրում ենք. կա 90 կուսակցություն, որից 19-ը մասնակցում է։ Եթե ցանկացած մարդ ուզում է, որ իր երկրում լավ լինի, ժողովրդի դեմքին ժպիտ լինի, խաղաղություն, զարգացում լինի, մարդը կարողանա իր կյանքից բավականություն ստանալ, ապա կուսակցական պատկանելությունը կապ չունի։ Ծառուկյանը եթե այդ գործի մեջ խառնվել է, ապա ոչ թե պաշտոնի, ճանաչման կամ գումարի կարիք ունենալու պատճառով, այլ որովհետև սիրտս ցավում է՝ տեսնելով իմ ազգին այս ծանր վիճակում»,- նշեց նա։

Ծառուկյանը խոսեց նաև ԲՀԿ-ի շտաբերում իրականացվող խուզարկությունների մասին։

«Այսօր էլ մեր մարդկանցից մի 50 հոգու անտեղի տարել են, որ մարդիկ չզբաղվեն, բայց դա հարցի լուծում չէ։ Ժողովուրդը հոգնել է և ուզում է փոփոխություն։ Ինչքան էլ ճնշումներ անեն, մեկ է՝ պարտված են։ Էնքան ասեց՝ խաղաղություն, մինչև վերջը բերեց Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ։ Եթե տնտեսություն չկա, պետություն չկա. ժողովուրդն աղքատանալու է ու սնանկանալու։ Մենք Եվրոպա ուղարկել ենք մի մեքենա ապրանք, մինչդեռ 100,000 ավտո Ռուսաստան է գնում. մի մեքենայով երկրի հարց չի կարգավորվում»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։