Այս ընտրությունները պատմական նշանակություն ունեն. որոշում ենք այսօր մեր ապագան. Թաթոյանը քվեարկեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Մենք այսօր որոշում ենք մեր ապագան: Մենք որոշում ենք մեր երեխաների համար՝ ինչ երկիր ենք մենք ունենալու, մեզ համար»,- ԱԺ ընտրություններում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

Նրա խոսքով՝ եթե երիտասարդներն ուզում են ապրել այնպիսի երկրում, որն ապահով ապագա է տալիս, ինչպես նաև ժամանակակից կրթություն, բարձր աշխատավարձով աշխատանք, ապա անպայման պետք է գնան ընտրության, քվեարկեն հանուն երկրի։

«Շատ կարևոր է, որպեսզի մեր սերունդների միջև համերաշխություն լինի, ես դա շատ կարևոր եմ համարում: Եվ մեր քաղաքացիներին խնդրում եմ նաև ընտրություն կատարելիս, որովհետև ես գիտեմ՝ շատ մարդիկ դեռ նոր են որոշում կամ, ամեն դեպքում, քվեախցիկում մարդ իր խղճի հետ է, ինչ ուզում ես՝ արա, մեկ է՝ խղճի հետ է մնում մենակ: Ես խնդրում եմ, որ նրանք հաշվի առնեն, թե ով իսկապես կարող է երկիրը ղեկավարել, ով է հասկանում պետությունից, ով է պատկերացնում՝ ինչ է նշանակում պետական կառավարման համակարգ, ոչ թե մարդիկ, որոնք կարող են ուրախությունների ժամանակ ուտել-խմելով զբաղված լինել, այլ մարդիկ, ովքեր իսկապես, քնած թե արթուն, ուշադիր հետևում են, որպեսզի ամեն մեկի կյանքը լինի բարելավված, արդար և դրանից բացի, ովքեր դժվար պահերին ապացուցել են, որ կարող են մարդկանց հետ լինել, ովքեր դժվար պահերին երբեք չեն լքել մարդուն, անգամ իրենց անձնական զոհողությունների գնով»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։