11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին

Լուրեր

07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
Բոլորը
Հունիսի 6-ը մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։ Օրվա շրջանակում այսօր կմեկնարկի Խաչատրյանի անվան միջազգային 22-րդ մրցույթը՝ «Թավջութակ» մասնագիտությամբ։ Մրցույթն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
«Այդ կապակցությամբ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել մրցույթի մեկնարկի մամուլի ասուլիսը, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Մարտին Թովմասյանը, մրցույթի ռազմավարական գործընկեր, Freedom broker Armenian-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը։
Դանիել Դանիելյանը շնորհավորել է ներկաներին մրցույթի բացման առիթով՝ ընդգծելով՝ վերջին տարիներին միջազգային համագործակցության մեծ դինամիկա կա։ «Անուններ, որոնք մեզ համար դարձել են սովորական և առօրյայի մաս, միջազգային համագործակցության տիրույթում մեկ այլ տեսանկյունից են վերարժևորվում։ Աշխարհում Հաայաստանը ճանաչելի է նախևառաջ մեր մշակույթով ու մեծանուն մարդկանցով։ Ժառանգությունը պահպանելով և դրա վրա հիմնվելով՝ պետք է կառուցենք այսօրվա արվեստն ու մշակույթը։ Հաշվի առնելով, որ մշակույթը պետականության ամրության հիմքում է և ժողովրդի ինքնության բաղադրիչ է՝ այս ուղղությամբ պետությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում՝ բացահայտելով նոր տաղանդների և ներգրավելով միջազգային դեմքերի»,-ասել է Դանիել Դանիելյանը՝ նշելով՝ Արամ Խաչատրյանը պետք է դառնա ոչ միայն մեր մշակույթի, այլև ամբողջ պետության բրենդը։
Արմեն Սմբատյանը ևս շնորհավորել է տոնի կապակցությամբ՝ ներկայացնելով մրցույթի նախապատմությունը՝ որպես Արամ Խաչատրյան արվեստագետի արժևորման քայլ։ Որպես բոլոր կողմերի համագործակցության արդյունք՝ նա տեղեկացրել է, որ Չինաստանում կազմակերպում են «Արամ Խաչատրյան» մրցույթի մրցանակաբաշխություն, և հանրահայտ տարբեր երաժիշտներ մշտապես կատարում են Խաչատրյանի ստեղծագործությունները, ինչը խոսում է նրա արվեստի արժեքի մասին։
Մարտին Թովմասյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարությանը, ինչպես նաև մասնակիցներին՝ հաջողություն մաղթելով նրանց և ընդգծելով, որ մրցույթը չի ճանաչում աշխարհագրական որևէ սահման։ Հովակ Հովակիմյանը նշել է, որ Freedom broker Armenian ընկերության համար շատ կարևոր է լինել մրցույթի գործընկերը։
Տեղեկացվել է, որ մրցույթին մասնակիցները ներկայացնում են 11 երկիր, այդ թվում՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Իսպանիան, Հարավային Կորեան, ՌԴ-ն, Չինաստանը և այլն։
Ասուլիսին հաջորդել է հարցուպատասխանը, այնուհետ վիճակահանությունը՝ որոշելու, թե մասնակիցները որ համարի տակ են ելույթ ունենալու»,- ասվում է հաղորդագրությունում։