Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
ՀՖՖ մամուլի ծառայությունը հրապարակել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Ղազախստանի հավաքականի դեմ ընկերական խաղում։
Հայտացուցակում տեղ է գտել 26 ֆուտբոլիստ։ Ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանն առաջին անգամ ազգային թիմի կազմում հայտավորվել է 10 համարի մարզաշապիկով։
Հայաստան – Ղազախստանի խաղը կկայանա հունիսի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ու կմեկնարկի ժամը 18։00-ին։ Այդ խաղից 3 օր անց Հայաստանի հավաքականը կընդունի նաև Մոլդովայի թիմին։