Վարժական հավաքները մեկնարկելու են ընտրություններից 2 օր անց․ հավաքների ամսաթվերը Կառավարությունը հրապարակել է հունվարին

Լուրեր

06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
Բոլորը

Վերջին 1 օրում Ֆեյսբուքում և Տելեգրամում տասնյակ գրառումներ են եղել պաշտպանության նախարարությանն ուղղված մեղադրանքներով, որ ընտրություններին ընդառաջ Հայաստան ժամանողներին վարժական հավաքների ներգրավելու ծանուցումներ են տալիս՝ դրանով վարժական հավաքները կիրառելով որպես պատիժ։

Պաշտպանության նախարարությունը նախորդ հրապարակումներից մեկով հայտարարել է, որ ռազմական ոստիկանությունը օդանավակայանում իրականացնում է ծառայություն հետևյալ նպատակներով․

  • զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու,
  • պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու,
  • պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելու։

Վերջինը, փաստացի, հաստատում է, որ կարող են լինել դեպքեր, երբ Հայաստան ժամանողներին տրվում են ծանուցագրեր՝ վարժական հավաքների ներգրավելու համար։

Factor TV-ն ստուգել է, թե արդյոք այդպիսի վարժական հավաքներ իրոք նախատեսված են եղել նախկինում ընդունված որոշումներով։

Վարժական հավաքների հայտարարման կարգի համաձայն՝ այդ հավաքների մասին որոշումներն ընդունում է կառավարությունը։ Այս տարվա հավաքների մասին որոշումն ընդունվել է հունվարին և ներառել է տարվա ընթացքում բոլոր հավաքների վերաբերյալ ամսաթվերը։

Հունվարի 8-ին ընդունված որոշման համաձայն՝ վարժական հավաքներ են նախատեսված նաև այս տարվա հունիսի 9-ից մինչև օգոստոսի 14-ը ներառյալ։ Այսինքն, մոտակա վարժական հավաքները մեկնարկելու են ընտրությունների օրվանից երկու օր անց։

Ամբողջ տարվա ընթացքում վարժական հավաքներ նախատեսվել են հետևյալ ամսաթվերին․

  • փետրվարի 3-ից մինչև ապրիլի 10-ը ներառյալ,
  • մարտի 31-ից մինչև հունիսի 19-ը ներառյալ,
  • ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ,
  • հունիսի 9-ից մինչև օգոստոսի 14-ը ներառյալ,
  • օգոստոսի 4-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ,
  • սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ,
  • սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ:

Հավաքների մասնակիցների թվի, պահանջվող զինվորական մասնագիտությունների վերաբերյալ տվյալները որոշման մեջ արտացոլված չեն։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը թեմայի վերաբերյալ Factor TV-ի հարցին պատասխանելիս հունիսի 4-ին նշել է, որ չի կարող բացառել նոր ժամանողներին վարժական հավաքների ներգրավելը։

«Ինչպե՞ս կարող եմ բացառել դա։ Այսինքն՝ Ռուսաստանից եկող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ով զինապարտ է, հայրենիքի առաջ պարտականություններ չունի՞։ Բնականաբար չեմ կարող բացառել», – ասել է Պապիկյանը։

Այսպիսով, ամբողջ տարվա վարժական հավաքների մասին որոշումն ընդունվել է ընտրություններից 5 ամիս առաջ, դրանց օրացուցային օրերը նույնպես հրապարակվել են հունվարին։

Գարիկ Հարությունյան