Լուիս դե լա Ֆուենտե․ «Հաճելիորեն զարմացած էի Իրաքի հավաքականի խաղով»
«Սա հանդիպում էր, որտեղ մենք հնարավորություն տվեցինք մյուս խաղացողներին։ Վնասվածքներ չկային։ Հիմա մենք մտնում ենք նախապատրաստական նոր փուլ։ Ես հաճելիորեն զարմացած էի Իրաքի հավաքականի խաղով։ Առաջին խաղակեսում մենք որոշ խնդիրներ ունեինք։
Բոլոր խաղերն էլ դժվար են, բայց այսօր մեր մրցակիցը ցուցադրեց ռիթմ և ինտենսիվություն։ Նրանք հետաքրքիր թիմ են։ Յուրաքանչյուր թիմ ունի իր ուժեղ կողմերը, բայց նրանք շատ խնդիրներ ստեղծեցին մեզ համար և մեծ ճնշում էին գործադրում»,- մարզիչի խոսքը մեջբերում է AS-ն։
Իսպանիայի ու Իրաքի հավաքականները պատրաստվում են հունիսի 11-ից հուլիսի 19-ին ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվելիք աշխարհի առաջնության։ Խմբային փուլում Իսպանիայի մրցակիցները կլինեն Ուրուգվայը, Սաուդյան Արաբիան և Կաբո Վերդեն, իսկ Իրաքը կմրցի Ֆրանսիայի, Սենեգալի ու Նորվեգիայի հետ։