Իրանում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 780-ի

Լուրեր

28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
28.09.2026 | 18:19
Թուրքիայում դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով ուսուցիչ է սպանվել
28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 780-ի: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Tasnim գործակալությունը:

Աղբյուրի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների հետևանքով մինչև 300 բնակելի տուն է վնասվել: Որոշ շրջաններում սողանքներ են գրանցվել:

Երկրի նախագահ Հասան Ռոհանին նահանգային իշխանություններին կոչ է արել անհապաղ օգնություն ցուցաբերել երկրաշարժից տուժածներին: Առանց տանիքի մնացած բնակիչների համար ժամանակավոր կացարաններ կկառուցեն: Չնայած ցուրտ եղանակին՝ շատերը բաց երկնքի տակ են գիշերում՝ կրկնակի ցնցումների մտավախությունից ելնելով:

Իրաքյան Rudaw հեռուստաալիքն էլ հաղորդել է Իրաքյան Քուրդիստանի տարածքում մեկ զոհի և 43 տուժածի մասին:

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել իրանա-իրաքյան սահմանին: Էպիկենտրոնը գտնվել է Բաղդադից 150 կմ և իրանական Սերե Պոլե Զոհաբից 37 կմ դեպի հյուսիս-արևելք: