«Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հարցը Վարչական դատարանը պետք է քննի, որի 23 դատավորից 4-ի անունը շոշափվում է քրեական վարույթով

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար։ Այս մասին տեղեկությունն այսօր Factor TV-ի տաղավարում հաստատեց կուսակցության պատգամավորի թեկնածու Անահիտ Ադամյանը։

Հիշեցնենք, որ երեկ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կազմակերպված առաջին դեմքերի բանավեճի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ընդդիմության առաջնորդներին կոչ է արել դիմել ԿԸՀ՝ այս հարցով, ու Արամ Սարգսյանի կուսակցությունը, փաստորեն, դիմում է։ 

Ո՞ր դեպքում կարելի է կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչել և ինչ ընթացակարգով

Կուսակցությունը կամ  կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու գործընթացը կարգավորվում է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով։

Մասնավորապես՝ օրենքի 88-րդ հոդվածի համաձայն՝

  1. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվում, եթե`

1) ներկայացվել է դիմում ինքնաբացարկի մասին.

2) կուսակցությունը լուծարվել է.

3) կուսակցության գործունեությունը կասեցվել կամ արգելվել է.

4) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների թիվը նվազել է երկուսից.

88-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ 

  1. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը դատական ակտի հիման վրա ուժը կորցրած է ճանաչվում սույն օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասով կամ 26-րդ հոդվածի 1-ին մասով կամ 27-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում:

Այսինքն՝ կուսակցությունների  կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը միայն դատական ակտի հիման վրա կարող է ուժը կորցրած ճանաչվել։

Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածով սահմանվում են նախընտրական քարոզչության սկզբունքները։

19-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝

  1. Եթե առկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կրում է շարունակական բնույթ, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, կամ թույլ տրված խախտման հետևանքները հնարավոր չէ վերացնել, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, ապա թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակը գրանցած ընտրական հանձնաժողովը դիմում է դատարան` թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար: Դատարանը թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած կարող է ճանաչել, եթե հանգում է այն եզրակացության, որ խախտումը կատարվել կամ ուղղորդվել է թեկնածուի կամ ընտրություններին մասնակցող կուսակցության կողմից: 

Օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասով էլ սահմանվում է․ 

  1. Եթե նախընտրական քարոզչության համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ուղղություններով ծախսված գումարի և սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված՝ պետական բյուջե վճարվող տուգանքի գումարի չափի և նախընտրական հիմնադրամի` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափի տարբերությունը գերազանցում է նախընտրական հիմնադրամի` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափի 20 տոկոսը, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումի հիման վրա դատարանն ուժը կորցրած է ճանաչում թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը: 

Սակայն, ամենայն հավանականությամբ, տվյալ դեպքում գործ ունենք 19-րդ հոդվածի 8-րդ մասի ենթադրյալ խախտման հիմքով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու դիմումի մասին։

Դիմում ստանալու դեպքում ԿԸՀ-ն պետք է նիստ անցկացնի, և եթե որոշում է դիմել դատարան, ապա գործը քննում է Վարչական դատարանը։

Վարչական դատավարության օրեսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վարչական դատարանը գործի քննության արդյունքում դատական ակտ է կայացնում, համաձայն որի՝ թեկնածուին կամ կուսակցության ընտրական ցուցակը, կուսակցության ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուին ճանաչում է գրանցված կամ համապատասխան գրանցումը ճանաչում է ուժը կորցրած կամ անվավեր:

Վարչական դատավարության օրենսգրքի 209-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանվում է․ 

  1. Թեկնածուներին, կուսակցությունների ընտրական ցուցակները գրանցելու, չգրանցելու, գրանցումն ուժ կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցադիմումները վարչական դատարանը քննում և լուծում է հայցադիմումն ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը։

Այսինքն՝  դիմում ստանալու դեպքում Վարչական դատարանը ամենուշը վաղը՝ հունիսի 6-ին, այս հարցով պետք է որոշում կայացնի, քանի որ ընտրությունները հունիսի 7-ին են։

Վարչական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է նաև, որ այս հարցը Վարչական դատարանը քննում է կոլեգիալ՝ 5 դատավորի կազմով։

Վարչական դատարանի 4 դատավոր անցնում է քրեական վարույթով

Վարչական դատարանը, ընդհանուր առմամբ, 24 դատավորի կազմով է գործում։ Նրանցից մեկն այս պահին մայրության արձակուրդի մեջ է։ Մյուս 23 դատավորից առնվազն 4-ն անցնում են քրեական վարույթով։ Factor TV-ի տեղեկություններով՝ դատավորներ Մհեր Պետրոսյանի, Արգիշտի Ղազարյանի և Լուսինե Բոյաջյանի անունները շոշափվում են փաստաբան Արմեն Օհայանին առնչվող կաշառքի գործով, սակայն այս երեք դատավորները չունեն մեղադրյալի կարգավիճակ։ Նրանց աշխատասենյակներում ամիսներ առաջ իրավապահները խուզարկություններ են իրականցրել, ու չնայած այն հանգամանքին, որ Արմեն Օհանյանի գործը՝ դատական իշխանության ներկայացուցիչներին կաշառք ստանալու հարցում օժանդակելու դրվագով այժմ ուղարկվել է դատարան՝ գործում դատավորները որպես մեղադրյալ չեն ներգրավվել։

Մյուս դատավորը Անի Հարությունյանն է։ Այս դատավորը մեղադրալ է Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործով։ Չնայած մեղադրանքի առկայությանը՝ Բարձրագույն դատական խորհուրդը նրա լիազորությունները չի կասեցրել ու շարունակում է պաշտոնավարել։

Հարց է առաջանում․ արդյոք քրեական վարույթների առկայությունը կասկածի տակ չի դնի այս դատավորների անաչառությունը, եթե ստացվի այնպես, որ ԿԸՀ-ն որոշի դիմել Վարչական դատարան և կոլեգիալ կազմում ընդգրկվեն նաև նրանք։

 

Արաքս Մամուլյան