«Հանրապետություն» կուսակցությունը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար

Լուրեր

07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Գարեգին Բ-ն դիմում է ժողովրդին. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:09
ՌԴ-ում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը նրա կյանքի համար մտավախություն ունի
07.08.2026 | 16:00
ԱՄՆ-ում դատարանը Мeta-ին պարտավորեցրել է 567 մլն դոլար վճարել սոցցանցերում երեխաներին պատճառված վնասի համար
07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Հանրապետություն» կուսակցությունը կդիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար։ Այս մասին հայտնում են Factor TV-ի աղբյուրները։

Հիշեցնենք, որ երեկ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կազմակերպված առաջին դեմքերի բանավեճի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմության առաջնորդներին  կոչ է արել դիմել ԿԸՀ՝ այս հարցով։

«Ես որոշել եմ, որ մենք չենք դիմելու այդ հարցով: Դուք կարող եք դիմել ԿԸՀ, որովհետև երբ որ մենք դիմենք, այդ մարդիկ ասելու են՝ ա՛հ, վախեցան ընտրությունները պարտվեն, իրենց մրցակիցներին հանեն: Դուք ինչի՞ չեք դիմում ԿԸՀ: Պարոն Սիմոնյան, Դուք ինչի՞ չեք դիմում, որովհետև դա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթն է: Դուք, պարոն Սարգսյան, ինչի՞ չեք դիմում Դուք և Դուք, որ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկեն, որ Ռոբերտ Քոչարյանի գրանցումը չեղարկեն, որ ԲՀԿ-ին…  Պարոն Սիմոնյան, դա ԿԸՀ-ի լիազորությունն է, ընտրությունների մասնակիցը կարող է դիմել: Ես Ձեզ կոչ եմ անում հրատապության կարգով հենց վաղը առավոտ դիմել, որ երկուսին էլ… Մենք դա չենք անելու, որովհետև եթե մենք այսօր անենք, դուք բոլորդ ասելու եք՝ ա՛հ, վախեցանք ընտրությունները պարտվել ձեր մրցակիցներից: Ո՛չ, նրանք լինելու են դաշտում, և մենք ժողովրդի քվեով նրանց դուրս ենք հանելու,- ասել է Փաշինյանը։

Արամ Սարգսյանի կուսակցությունը, փաստորեն, որոշել է դիմել ԿԸՀ։

Այս պահին ԿԸՀ-ն դեռ դիմումը չի ստացել։

 

Արաքս Մամուլյան