Նորվեգիայի հավաքականի ֆոտոսեսիան՝ վիկինգների հագուստով․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք աշխարհի առաջնությանը պատրաստվող Նորվեգիայի հավաքականի ֆուտբոլիստները ֆոտոսեսիայի են մասնակցել։
Ֆուտբոլիստներն ու մարզիչները լուսանկարվել են վիկինգների հագուստով, տեղեկացնում է AS-ը։
Հունիսի 11-ից հուլիսի 19-ին անցկացվելիք ԱԱ-2026-ի խմբային փուլում նորվեգացիները կմրցեն Ֆրանսիայի, Սենեգալի ու Իրաքի հավաքականների հետ։




