Հայտնի են բասկետբոլի Հայաստանի տարբեր տարիքային առաջնությունների չեմպիոնները

Լուրեր

05.06.2026 | 16:00
«300,000 ադրբեջանցիների վերադարձի» թեզը Բաքվից ու Մոսկվայից է ձևավորվում. Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:54
Ազովի ծովում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 ադրբեջանցի նավաստիներ են զոհվել, ևս 3 վիրավոր կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:40
Ինքնասպանություն չէր․ Արծրուն Մարգարյանի սպանությունը բացահայտվել է 27 տարի անց․ ՔԿ
05.06.2026 | 15:37
CIES-ը գնահատել է Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը
05.06.2026 | 15:25
Դիմում ենք ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կասեցնելու հարցով․ կպահանջենք դիմել դատարան․ Անահիտ Ադամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:22
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
05.06.2026 | 15:13
«Սաղ ձեր ընգերությանը՝ 15 հոգու, 300 հազար փո՞ղ են տվե»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:02
Ռոբերտ Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 14:57
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ»․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.06.2026 | 14:47
«Հանրապետություն» կուսակցությունը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար
05.06.2026 | 14:46
Ռումինիայի Կոնստանցա նավահանգստում ծովային անօդաչու սարք է պայթել
05.06.2026 | 14:37
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
05.06.2026 | 14:28
Հայաստանը երկար ժամանակ է՝ չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին․ Պեսկով
05.06.2026 | 14:18
Նորվեգիայի հավաքականի ֆոտոսեսիան՝ վիկինգների հագուստով․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.06.2026 | 14:09
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին
Բոլորը

Ավարտվել են 2025-2026 մրցաշրջանի՝ տարբեր տարիքային տղաների և աղջիկների բասկետբոլի Հայաստանի առաջնությունները, որոնք անցկացվում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հովանու ներքո՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։

Մինչև 12 տարեկան աղջիկների Հայաստանի առաջնությանն այս մրցաշրջանում մասնակցել է 9 թիմ: Եզրափակիչ խաղում «Բազե» թիմն առավելության է հասել «Լեռնահովիտ ԳՈԼՍ»-ի նկատմամբ և հռչակվել է Հայաստանի չեմպիոն: Բրոնզե մեդալակիր է դարձել «Շենգավիթ» թիմը:

Մինչև 12 տարեկան տղաների առաջնության չեմպիոնի կոչմանն արժանացել է ԽՄՕՄՄ-ը: Արծաթե մեդալակիր է դարձել «Արթիկ» թիմը, երրորդ տեղի համար պայքարում հաղթել է «Շենգավիթը»: Այս տարիքային առաջնությանը մասնակցել է 12 թիմ:

Մ-14 տղաների Հայաստանի առաջնության չեմպիոնը «Աջափնյակ» թիմն է, որը եզրափակչում առավելության է հասել «Կիլիկիայի» նկատմամբ: Բրոնզե մեդալակիր է դարձել «Արաբկիրը»: Նույն տարիքային խմբի աղջիկների առաջնության չեմպիոն է ճանաչվել «Շենգավիթ» թիմը, որը եզրափակչում հաղթել է ՀԱԹ-ին, իսկ բրոնզե մեդալներին արժանացել է «Պատրիոտը»: Մինչև 14 տարեկան աղջիկների առաջնությանը մասնակցել է 9, տղաների առաջնությանը՝ 10 թիմ:

Մինչև 16 տարեկան աղջիկների Հայաստանի առաջնությանը մասնակցել է 10 թիմ: Եզրափակիչ խաղում «Շենգավիթը» հաղթել է ՀԱԹ-ին և նվաճել մրցաշրջանի չեմպիոնությունը, երրորդ տեղի համար պայքարում հաղթել է «Միրաք» թիմը: Նույն տարիքային խմբում տղաների առաջնության չեմպիոն է դարձել «Արաբկիր» թիմը, որն առավելության է հասել «Պատրիոտի» նկատմամբ, երրորդ տեղը զբաղեցրել է «Շենգավիթը»: Տղաների Մ-16 տարեկանների առաջնությանը մասնակցել է 14 թիմ:

Բոլոր տարիքային խմբերի առաջնություններում մրցավարների քվեարկությամբ ընտրվել և պարգևատրվել են մրցաշրջանի լավագույն 5-ական խաղացողներ: