«Կոմոն» հետաքրքրված է Սպերցյանով, Ֆաբրեգասը զանգել է հայ ֆուտբոլիստին

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական «Կոմոյում»։

Ռուս ինսայդեր Իվան Կարպովը սոցցանցերում հայտնել է, որ «Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը զանգել է 25-ամյա կիսապաշտպանին և հայտնել, որ ցանկանում է տեսնել իր թիմում։ Դա է պատճառը, որ Սպերցյանը դադարեցրել է Սաուդյան Արաբիայի ավարտված առաջնության բրոնզե մեդալակիր «Ալ Ահլիի» հետ բանակցությունները։ Հայ ֆուտբոլիստի համար Իտալիա տեղափոխությունն առաջնահերթություն է։

Իտալիայի Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում «Կոմոն» գրավել էր չորրորդ տեղը և առաջին անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2029թ․ հունիսի 30-ը։ Ռուսաստանի ավարտված առաջնությունում 25-ամյա կիսապաշտպանը մասնակցել էր բոլոր՝ 30 խաղերին, դարձել 13 գոլի ու 16 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 25 միլիոն եվրո է գնահատում Սպերցյանի տրանսֆերային արժեքը։