Մեր արտադրանքի 85-90 %-ը ՌԴ էր արտահանվում, քաղաքական դրդապատճառներով խնդիրներ են առաջացել․ ձկնաբույծ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
Բոլորը

«Արդեն 20 տարի է՝ զբաղվում ենք ձկնամթերքի արտադրությամբ, վերամշակմամբ։ Մենք Ռուսաստանի հետ միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել, մեր արտադրանքի մոտավորապես 85%-ից 90%-ը արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, ու շատ գոհ ենք եղել, նորմալ է եղել։ Հիմա քաղաքական դրդապատճառներ կան, որ ինչ-որ տեղ արդեն այս քանի օրվա վրա արտահանման հետ կապված խնդիրներ են առաջացել»,- այս մասին ԵՄ ներկայացուցիչների հետ հադնիպումից հետո նշեց Արարատում ձկնաբուծությամբ զբաղվող Խաչատուր Կարապետյանը։

«Դե, մենք չգիտենք՝ ընթացքում ինչ կլինի, բայց մեզ շատ հաճելի կլինի, որ երկրորդ, երրորդ երկրի հետ աշխատենք, մանավանդ՝ Եվրոպական միության երկրների հետ, քանի որ մեր արտադրանքը շատ որակով է։ Գումարած՝ մենք մի ամիս առաջ մեր լավ կազմակերպիչների հետ եղել ենք Եվրոպայի ամենամեծ ցուցահանդեսում և համոզվեցինք, որ մեր արտադրանքը իրոք մրցունակ է եվրոպական արտադրանքի հետ»,-ասաց նա։

Նշենք՝ ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտնել էր, որ ԵՄ-ն 50 մլն եվրո անհապաղ օգնություն կտրամադրի ՀՀ-ին, վաղը 10,000 ծաղիկների խմբաքանակը կլինի Լատվիայում։ Կլինի նաև ավելին։ Հայկական որոշ ապրանքների, մասնավորապես, գյուղմթերքի առևտուրը թեթևացնելու միջոցառումներ կձեռնարկվեն»։

Ըստ ֆոն դեր Լեյենի՝ տուժած ոլորտներին, ինչպիսիք են հայկական ծաղկի ոլորտը, գործնական աջակցություն է տրվում, հաշվի առնելով, որ Ռուսաստանը վերջերս սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը կասկածելի մեղադրանքների պատճառով։ Նախատեսվում է, որ վաղը Լատվիա է ժամանելու 10,000 ծաղիկ, որին կհետևեն այլ խմբաքանակներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան