Գագիկ Ծառուկյանը չի մասնակցի առաջին համարների բանավեճին․ նա նախընտրել է լինել ժողովրդի կողքին․ խոսնակ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը տեղեկացրել է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր չի մասնակցելու Հանրային հեռուստաընկերության կողմից կազմակերպվող կուսակցությունների առաջին համարների բանավեճին։
«Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն Ազատության հրապարակում անցկացնելու է մեծ հանրահավաք և հանդիպում մեր ընտրողների, մեր հայրենակիցների հետ։ Գագիկ Ծառուկյանը նախընտրել է այդ կարևոր օրը լինել ժողովրդի կողքին, անմիջական շփում ունենալ քաղաքացիների հետ, ներկայացնել կուսակցության ծրագրերը, տեսլականն ու առաջարկվող լուծումները, լսել մարդկանց հուզող խնդիրներն ու հարցերը։
Սրանից զատ բանավեճի մասնակիցներից առնվազն մեկը ամբողջ քարոզարշավի ընթացքում խուսափել է բովանդակային քննարկումից, առաջնորդվել է վիրավորանքների ու մեղադրանքների բառապաշարով եւ հենց այդ պատճառով էլ Գագիկ Ծառուկյանն իր ասելիքն այսօր երեկոյան ուղիղ կասի մեր հայրենակիցներին։ Սիրով հրավիրում ենք բոլոր քաղաքացիներին մասնակցելու Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին։
Հանդիպում ենք այսօր՝ ժամը 19:00-ին, Ազատության հրապարակում»,- ասված է հաղորդագրությունում։