Գյումրիի «Հայաստան» դաշինքի շտաբից համակարգիչներ ու փաստաթղթեր են առգրավվել

Լուրեր

23.07.2026 | 13:25
Կսահմանվի բեռնատարների սահմանային հերթերի կառավարման նոր կարգ. ՊԵԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 13:23
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են․ ՔԿ
23.07.2026 | 13:14
Մարդկանց չի կարելի սենց ճնշել, չեն թողնում փողոց փակենք. Առինջ մոլի աշխատակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 13:06
Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին հողամաս կօտարվի ուղղակի վաճառքով. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 13:05
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 1 միլիարդ դրամ գրավն ու բացակայելու արգելքը
23.07.2026 | 12:57
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
23.07.2026 | 12:54
Եմենի հութիները պնդում են, որ Կարմիր ծովում հարձակվել են Սաուդյան Արաբիայի երկու լցանավերի վրա
23.07.2026 | 12:44
Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել
23.07.2026 | 12:34
Սևանա լճի ջրածածկ տարածքի կառուցապատման պայմանագրից ծագող իրավունքը դադարեցվել է
23.07.2026 | 12:25
Նյու Յորքում ձերբակալել են Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահին
23.07.2026 | 12:16
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
23.07.2026 | 12:07
Իրավապահները գործողություն են իրականացնում «Առինջ մոլ»-ում․ ՈՒՂԻՂ
23.07.2026 | 12:00
Մ-1 և Մ-2 ճանապարհներին գովազդային վահանակների տեղադրումը կարող է արգելվել
23.07.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Վորոնեժում Wildberries-ի պահեստի և Ուլյանովսկում վառելիքաէներգետիկ համալիրի վրա
23.07.2026 | 11:41
Գրիզմանը գոլ է խփել MLS-ում նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քննիչները քիչ առաջ ավարտեցին իրենց խուզարկությունը Գյումրիի «Հայաստան» կուսակցությունների դաշինքի շտաբում և առգրավված համակարգիչներով ու փաստաթղթերով հեռացան շենքից։

Հիշեցնենք՝ առավոտյան հայտնի դարձավ, որ բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ դաշինքի պատգամավորի թեկնածու Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով խուզարկություններին նշեց՝ այս «օպերացիան» իրականացնում է քաղաքական իշխանությունը, իր «հլուհպատակ իրավապահ համակարգով»։

«Այդ օպերացիաները, ակնհայտ է, որ ոչ մի լուրջ հետևանքներ չեն ունենում, որովհետև թե՛ իրենց հրապարակումները, թե՛ այսպես կոչված բացահայտումները ակնհայտորեն խոսում են այն մասին, որ իշխանությունը հասկանում է, որ հողը ոտքերի տակից գնում է և փորձում է սրանով կեղծ պատկեր ստեղծել հանրության մոտ և տալ, այսպես կոչված, հիմնավորումներ միջազգային կազմակերպությունների մոտ, թե՝ «տեսեք-տեսեք, Հայաստանում ընդդիմությունը իրականացնում է ընտրախախտումներ» և այլն, ինչ դեռ ամենախոշոր ընտրախախտողը իրենք են»,- նշեց Արծվիկ Մինասյանը։

 

Ռոզա Վարդանյան