Էդուարդ Սպերցյանն ընդունել է տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով առաջարկը Սաուդյան Արաբիայից․ աղբյուր

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը համաձայնել է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի ավարտված առաջնության բրոնզե մեդալակիր «Ալ Ահլի»։

«Mash на спорте»-ի համաձայն՝ սաուդյան ակումբը 25-ամյա կիսապաշտպանին առաջարկել է երեք տարվա պայմանագիր՝ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով ու հավելյալ բոնուսներով։

Բանակցությունները եզրափակիչ փուլում են։ Սպերցյանին գոհացրել են ակումբի ամբիցիաներն ու ֆինանասական առաջարկը։ Սակայն «Կրասնոդարի» ղեկավարությունը չի ցանկանում բաց թողնել հայ ֆուտբոլիստին, որի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2029թ․ հունիսի 30-ը։ Այդ պատճառով Սպերցյանը մտադիր է հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո հանդիպել ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկիի հետ և խնդրել բաց թողնել իրեն։

«Ալ Ահլին» Ասիայի Չեմպիոնների լիգայի գործող հաղթողն է։ Թիմը Սաուդյան Արաբիայի 9-ակի չեմպիոն է։

Ռուսաստանի ավարտված առաջնությունում Էդուարդ Սպերցյանը մասնակցել էր բոլոր՝ 30 խաղերին, դարձել 13 գոլի ու 16 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 25 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։