Հայաստան – Մոլդովա հանդիպման ժամը փոխվել է
Ֆուտբոլի Հայաստանի և Մոլդովայի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպման ժամը փոխվել է:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հունիսի 9-ին կայանալիք խաղը կմեկնարկի ժամը 19:00-ին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Նախապես հանդիպումը նշանակվել էր 20։00-ին։
Հիշեցնենք, որ այդ խաղից 3 օր առաջ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Երևանում ընդունելու է նաև Ղազախստանի հավաքականին։ Հայաստանի հավաքականն արդեն սկսել է ուսումնամարզական հավաքը։