Տիգրան Ավինյանը մասնակցել է Եվրոպական բիզնես կազմակերպությունների համաշխարհային ցանցի տարեկան համաժողովին

Լուրեր

15.06.2026 | 11:38
WTA. Տիտղոս նվաճելուց հետո Էլինա Ավանեսյանն առաջադիմել է դասակարգման աղյուսակում
15.06.2026 | 11:30
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան 7 վագոն հացահատիկ կուղարկվի
15.06.2026 | 11:23
Ողջունում ենք Միացյալ Նահանգների և Իրանի միջև ձեռք բերված համաձայնագիրը․ Նիկոլ Փաշինյան
15.06.2026 | 11:15
Հակակոռուպցիոն կոմիտեն առաջարկում է արգելել հանցավոր սխեմաներում ներգրավված ուժերի մասնակցությունն ընտրություններին
15.06.2026 | 11:10
Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է «Կրասնոդարի» լավագույն ֆուտբոլիստ
15.06.2026 | 11:07
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
15.06.2026 | 10:59
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան ու Իտալիան պատրաստ են չեղարկել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները
15.06.2026 | 10:52
UFC․ Սիրիլ Գանը նոկաուտի է ենթարկել Ալեքս Պերեյրային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 10:41
Վթարային ջրանջատում՝ Կոտայքի մարզում
15.06.2026 | 10:30
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում
15.06.2026 | 10:14
«Կարոլինան» 20 տարվա ընդմիջումից հետո դարձել է Սթենլիի գավաթակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 10:07
ԱՄՆ-ն ու Իրանը խաղաղության համաձայնագիրը կստորագրեն հունիսի 19-ին Շվեյցարիայում
15.06.2026 | 09:59
ԿԸՀ նախագահը պարզաբանել է՝ ինչու վերաքվեարկություն չի նշանակվել
15.06.2026 | 09:58
ԱԱ-2026․ Շվեդիան ու Կոտ դ՛Իվուարը հաղթել են, Նիդերլանդներ – Ճապոնիա խաղում գրանցել է ոչ-ոքի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 09:55
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 15-ի դրությամբ
Բոլորը

Նոյեմբերի 26-ին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնկացեց Եվրոպական բիզնես կազմակերպությունների համաշխարհային ցանցի տարեկան համաժողովին, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում:

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ Հայաստանը տարածքով և բնակչությամբ փոքր, սակայն բիզնես ստեղծելու և ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու առումով մեծ հնարավորություններ ընձեռնող երկիր է:

Փոխվարչապետի պաշտոնակատարն ասաց, որ այս գարնանը հայ ժողովուրդը թավշյա, ոչ բռնի հեղափոխություն իրականացրեց, ինչի մասին հիացմունքով խոսեց ու մինչև հիմա խոսում է միջազգային հանրությունը: Այժմ, բացի քաղաքական, ժողովրդավարական հեղափոխությունից, նաև տնտեսական հեղափոխություն պետք է իրականացվի: Այդ նպատակով հենց առաջին օրվանից կառավարությունը լծվել է երկրում տնտեսական բարեփոխումներ իրականացնելու, բիզնես միջավայրը բարելավելու և ներդրողների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու գործին: Այս գործընթացում կառավարությունը հանդես է գալիս իբրև համակարգող. այն չի միջամտում ազատ շուկայական հարաբերություններին, այլ հաստատում է խաղի կանոններ օրենսդրական բարեփոխումների միջոցով և սահմանում է պետության ռազմավարական գերակայությունները:

Իր խոսքում Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ ներդրողներին ու գործարարներին Հայաստանն առաջարկում է ոչ միայն իր ներքին շուկան, այլև լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ՝ հնարավորություն է ստեղծում մուտք գործելու մոտ 200 մլն սպառող ունեցող շուկա, որի գումարային ՀՆԱ-ն շուրջ 1,8 տրիլիոն ԱՄՆ դոլար է: Բացի այդ, Եվրասիական միության շրջանակներում երկիրն ազատ առևտրի պայմանագրեր ունի մի շարք պետությունների հետ, ինչպես նաև ընթանում է ազատ առևտրի գոտի ձևավորելու գործընթաց հարևան Իրանի հետ: Հայաստանը նաև  Եվրոպական միության հետ կնքել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչպես նաև օգտվում է առևտրի արտոնյալ GSP+ ռեժիմից, որով նախատեսվում է 0 կամ նվազեցված մաքսատուրք շուրջ 6200 անուն հայկական ծագման ապրանքների համար: Այսպիսով, Հայաստանը կարող է կամուրջ լինել դեպի եվրոպական, եվրասիական ու Մերձավոր Արևելքի շուկաներ:

Փոխվարչապետի պաշտոնակատարը նաև հավելեց, որ անցած ամիսների ընթացքում կառավարությունը հիմնարար քայլեր է ձեռնարկել կոռուպցիայի, մոնոպոլիաների դեմ պայքարում և հսկայական առաջընթաց գրանցել այս ուղղությամբ: Շուկայի ցանկացած ոլորտ մուտք գործելու համար այլևս չկան արհեստական խոչընդոտներ: Կառավարությունը նաև մշակում է ներդրողների համար ծառայությունների մատուցման մեկ պատուհանի նախաձեռնությունը, որի շնորհիվ նրանք կստանան աջակցություն բիզնեսի զարգացման բոլոր փուլերում:

Պարզեցվում են նաև օրենքները և կարգավորումները, բյուրոկրատական խոչընդոտները հասցվում են նվազագույնի: Արդեն իսկ նախաձեռնվել են հարկային օրենսգրքի բարեփոխումները, որոնց նպատակը հարկային վարչարարության պարզեցումը և հարկային բեռի նվազեցումն է:

Ամփոփելով ելույթը՝ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ վերափոխման այս գործընթացում կառավարությունն ունի գործարար համայնքի աջակցության կարիքը և մեծ նշանակություն է տալիս հետադարձ կապին ու փոխադարձ վստահության միջավայրում աշխատանքին: Նա վստահություն հայտնեց, որ գործարար համայնքի հետ սերտ համագործակցության և մշտական հաղորդկացման արդյունքում հնարավոր կլինի ապահովել կայուն զարգացում և տնտեսական աճ: