Նարեկ Գրիգորյանի իրացրած 11-մետրանոցն օգնել է «Ֆարուլին» մնալ Ռումինիայի Սուպերլիգայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանն օգնել է «Ֆարուլին» պահպանել տեղը Ռումինիայի Սուպերլիգայում։

Ուժեղագույնների լիգայի ուղեգրի համար պայքարում «Ֆարուլը» երկու անգամ ոչ-ոքի է խաղացել Առաջին լիգան ներկայացնող «Կինդիա Տիգրովիշտեի» հետ (3։3, 1։1) և հաղթողը որոշվել է հետխաղային 11-մետրանոցներով։ Հարվածաշարի ժամանակ «Ֆարուլի» հաղթական գոլը խփել է Նարեկ Գրիգորյանը։

Ավարտված առաջնությունում 24-ամյա կիսապաշտպանը մասնակցել է  35 խաղի, դարձել 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Նարեկ Գրիգորյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Ղազախստանի (հունիսի 6) ու Մոլդովայի (հունիսի 9) դեմ ընկերական խաղերին։