«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, որ Հայաստանը պետք է կասեցնի ՌԴ արտահանվող ձկան հավաստագրումը

Լուրեր

11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Բոլորը

«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, որ Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստան արտահանման համար նախատեսված կենդանի ձկան և ձկնամթերքի հավաստագրումը հունիսի 2-ից սկսած, գրում է Ինտերֆաքսը։

«Ստուգման արդյունքների հիման վրա 2026 թվականի հունիսի 2-ից հայկական կողմը պետք է դադարեցնի բոլոր հայկական ընկերությունների կենդանի ձկան և ձկնամթերքի՝ ռուս ստացողների համար անասնաբուժական հավաստագրումը, բացառությամբ երկուսի, որոնք անցել են ստուգումը, մինչև ստեղծված իրավիճակի կարգավորումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Այս հայտարարությունը տարածվել է ռուսական գործակալության մասնագետների կողմից Հայաստանի ձկան վերամշակման գործարաններում և իշխանի ֆերմաներում անցկացված ստուգումից հետո։ Նշվում է, թե ստուգման արդյունքները, իբր, անբավարար են եղել։ Բացի այդ, ընկերությունների կեսը հրաժարվել է ստուգում անցնել, նշում է ծառայությունը։

«Երկու գործարաններից ձկան արտադրանքը կներմուծվի Ռուսաստան՝ անվտանգության ցուցանիշների լաբորատոր մոնիթորինգի ենթարկվելու պայմանով»,- պարզաբանվում է հայտարարության մեջ։

«Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտն ավելի վաղ հայտնել էր, որ ծառայությունը հայտնաբերել է արտադրանքի բեռնափոխադրումներ, որոնցից մի քանիսը կարող են հայկական ծագում չունենալ։

«Հայկական լեռնային գետերի կարմրախայտը (իշխանը) ոչ մի կերպ չի կարող նմանվել նորվեգականին»,- հայտարարել էր նա։

Հիշեցնենք, որ մայիսի 30-ից ՌԴ-ն սահմանափակել է նաև Հայաստանից մի շարք մրգերի և բանջարեղենի ներմուծումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի