«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 30-ից սահմանափակել է Հայաստանից մրգերի և բանջարեղենի ներմուծումը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

«Ռոսսելխոզնադզորը»2026 թվականի մայիսի 30-ից Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ բանջարեղենի և ելակի ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում՝ մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ապահովելու համար համապատասխան արձանագրության մշակումը։ Այս մասին ասվում է գերատեսչության հրապարակած հաղորդագրությունում։

Նշվում է, թե որոշումը կայացվել է, իբր, Ռուսաստան հայկական մրգերի և բանջարեղենի մատակարարման ոլորտում աճող խախտումների հետ կապված  և բուսասանիտարական անվտանգությունն ապահովելու համար, և որ ստեղծված իրավիճակը սպառնալիք է ներկայացնում երկրի տարածքի բուսասանիտարական կարգավիճակի համար։ Նշվում է, թե Հայաստանի իրավասու մարմինը, իբր, չի ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ նախկինում հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի մայիսի 21-ից 27-ը հայկական ձեռնարկություններում ստուգումներ է անցկացրել: Նշվում է, թե հայտնաբերվել են մի շարք խախտումներ, այդ թվում՝ ջերմոցային համալիրներում ԵՏՄ անդամ պետությունների համար նախատեսված կարանտինային հարմարությունների առկայությունը: Սա հաստատվել է այդ հարմարությունների համակարգված հայտնաբերմամբ հայկական մրգերի և բանջարեղենի ներմուծման ընթացքում՝ 2026 թվականին 181 դեպքով։

Նշվում է նաև, թե գերատեսչության տեղեկատվական համակարգի տվյալներով՝ մեծ քանակությամբ մրգեր և բանջարեղեն մատակարարվում են բազմաթիվ հայ արտաքին առևտրի մասնակիցների կողմից, որոնց սեփականության կառուցվածքը անհայտ է, և որոնք խուսափում են կարանտինային բուսասանիտարական վերահսկողությունից: Սա ցույց է տալիս, որ նրանց հայ գործընկերները չունեն Ռուսաստան արտահանման արտադրանքի հետագծելիության համակարգ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի