Հենրիխ Մխիթարյանը հավակնում է «Ինտերի» ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հավակնում է Իտալիայի նորընծա չեմպիոն ու գավաթակիր «Ինտերի»՝ մայիսի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Թեկնածուների թվում են նաև արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամը և խորվաթ կիսապաշտպան Պետար Սուչիչը։
Այս մրցաշրջանում 37-ամյա հայ կիսապաշտպանը մասնակցել է 39 հանդիպման, դարձել 4 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։ Սպասվում է, որ առաջիկայում Մխիթարյանը երկարաձգելու է «Ինտերի» հետ գործող պայմանագիրը, որի ժամկետը լրանում է հունիսի 30-ին։