Թրամփը հայտարարել է, որ Իրանն իսկապես ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն իսկապես ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ, և որ դա լավ կլինի Վաշինգտոնի և նրա դաշնակիցների համար, գրում է Reuters-ը։

Թրամփի հայտարարությունը հնչել է ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ զինված ուժերը հայտնել են, որ շաբաթավերջին հարվածել են իրանական ռազմական օբյեկտներին, իսկ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ի պատասխան՝ թիրախավորել են ամերիկյան բազան, ինչը վերջինն էր երեք ամիս տևած պատերազմը դադարեցնելու բանակցությունների ֆոնին տեղի ունեցած հարվածների փոխանակումների շարքում։

Այնուամենայնիվ, Թրամփը նաև նշել է, որ իր համար ավելի դժվար է բանակցել Իրանի հետ՝ հաշվի առնելով հակամարտության շուրջ առկա բոլոր քաղաքական մեկնաբանությունները։

«Ինձ համար շատ ավելի դժվար է պատշաճ կերպով կատարել իմ աշխատանքը և բանակցել, երբ քաղաքական հաքերային հարձակումները շարունակում են բացասական «ծլվլոցներ» հնչեցնել՝ աննախադեպ մակարդակով, անընդհատ, որ ես պետք է ավելի արագ շարժվեմ, կամ ավելի դանդաղ շարժվեմ, կամ պատերազմ գնամ, կամ չգնամ պատերազմ, կամ ինչ էլ որ լինի։ Պարզապես նստեք և հանգստացեք, վերջում ամեն ինչ լավ կստացվի. միշտ այդպես է լինում»,- գրել է նա Truth Social-ում։

Թրամփը նախորդ ուրբաթ հայտարարել էր, որ շուտով որոշում կկայացնի Իրանի հետ հրադադարի ռեժիմի երկարաձգման առաջարկվող գործարքի վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի