ԱՄՆ-ն ու Իրանը կրկին հարվածներով են փոխանակվել

Լուրեր

23.10.2026 | 19:13
Վահան Արծրունին համերգների շարք է նախաձեռնել արտերկրում որդու բուժման նպատակով
23.10.2026 | 19:00
Փաշինյանն է Արցախին մենակ թողել․ հենց ինքն է ասել՝ Ադրբեջանը Պուտինի շնորհիվ չմտավ Սյունիք․ Էդուարդ Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 18:51
Անհետ կորած ադրբեջանցիների ընտանիքները Բրյուսելում դիմել են եվրոպական կառույցներին՝ «աջակցություն ստանալու»
23.10.2026 | 18:39
Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել դպրոցականների նկատմամբ ենթադրյալ բռնության գործով
23.10.2026 | 18:28
Փարիզի մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել
23.10.2026 | 18:17
Նենադ Լալովիչը վերընտրվել է UWW-ի նախագահի պաշտոնում
23.10.2026 | 18:05
Սարյան փողոցում ապօրինի շինության տեղում նոր այգի է բացվել
23.10.2026 | 17:53
Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ
23.10.2026 | 17:42
Հայտնի է ՀՖՖ արտահերթ ժողովի անցկացման օրը
23.10.2026 | 17:30
Կամ հանք պետք է ունենալ, կամ ապրել աղքատության մեջ, առաջին դիսկուրսը սա է․ էկոակտիվիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 17:24
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
23.10.2026 | 17:19
Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակվել են․Շերեմետևոյում օդային տագնապ է հայտարարվել
23.10.2026 | 17:10
ԱԱ. Հայաստանի հավաքականի ըմբիշների առաջին մրցակիցները հայտնի են
23.10.2026 | 16:59
Կրեմլը հայտնում է՝ Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին նախատեսված Ուկրաինայի հարցով բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով
23.10.2026 | 16:50
Ադրբեջանի ազգային հերոսը ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում․ նա տարիներ շարունակ պնդում է, իբր, ինքն է սպանել Մոնթեին
Բոլորը

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ամերիկյան զինված ուժերն  «ինքնապաշտպանության նպատակով» հարվածել են Իրանի Գորուկ քաղաքում և հարավային Քեշմ կղզում գտնվող  իրանական ռադարներին և անօդաչու թռչող սարքերի կառավարման կենտրոններին, գրում է Current time-ը։

«Շաբաթ և կիրակի օրերին ճշգրիտ ու թիրախային հարվածներ են հասցվել՝ Իրանի ագրեսիվ գործողություններին ի պատասխան, այդ թվում՝ միջազգային ջրերում գործող ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքի խոցման։ ԱՄՆ կործանիչներն օպերատիվ արձագանքել են՝ ոչնչացնելով Իրանի օդային պաշտպանությունը, ցամաքային կառավարման կենտրոնը և երկու միակողմակի հարվածային անօդաչու թռչող սարքեր, որոնք հստակ սպառնալիք էին ներկայացնում տարածաշրջանային ջրերով անցնող նավերի համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ամերիկացի զինվորներից ոչ ոք չի տուժել։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), իր հերթին, հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Հորմոզգան նահանգի Սիրիկ կղզում գտնվող հեռահաղորդակցության աշտարակի վրա հարվածելուց մի քանի ժամ անց իրանական կործանիչները հարձակվել են այն բազայի վրա, որտեղից ԱՄՆ զինված ուժերը սկսել են հարվածը:

«Եթե ագրեսիան կրկնվի, պատասխանը կլինի բոլորովին այլ մասշտաբով և բնույթով, նման ցանկացած սրացման համար ամբողջ պատասխանատվությունը ընկնում է  Միացյալ Նահանգների վրա»,- ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարությունում։

Անցյալ շաբաթվա վերջին լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ն և Իրանը նախնական համաձայնության են եկել, որը ներառում է հրադադարի 60 օրով երկարաձգում, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկ և Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնում: Սակայն, ըստ Axios-ի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է փոփոխություններ կատարել համաձայնագրի նախագծում: Մասնավորապես, ամերիկյան կողմը ցանկանում է նշել, թե ինչպես և երբ ԱՄՆ-ը կստանա իրանական միջուկային նյութերը: Լրատվամիջոցի աղբյուրները պնդում են, որ Սպիտակ տունը դեռևս ակնկալում է, որ համաձայնագիրը հաջողությամբ կկնքվի, սակայն դրա ստորագրման ժամկետները դեռևս որոշված ​​չեն։

The New York Times-ի աղբյուրները հայտնել են, որ Թրամփին նյարդայնացնում են  Թեհրանի կողմից ԱՄՆ առաջարկներին պատասխանի  երկարաձգված ժամկետները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի