ԱՄՆ-ն ու Իրանը նոր հարվածներ են փոխանակել փխրուն հրադադարի պայմաններում

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

ԱՄՆ զինված ուժերը նոր հարվածներ են հասցրել Իրանին՝ թիրախավորելով Հորմուզի նեղուցի շրջակայքում գտնվող մի օբյեկտ, որը սպառնալիք էր ներկայացնում ԱՄՆ ուժերի և առևտրային երթևեկության համար։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտոնյան, գրում է CNN-ը։

ԱՄՆ-ը նաև խոցել է իրանական չորս հարվածային անօդաչու թռչող սարք։ Ամերիկյան ուժերը հարվածել են Բանդար Աբբասում գտնվող իրանական ցամաքային կառավարման կայանին, որը պատրաստվում էր արձակել հինգերորդ անօդաչու թռչող սարքը, ասել են աղբյուրները: Նրանք հավելել են, որ այս գործողությունները չափված էին, զուտ պաշտպանական, նպատակ ունեին պահպանել հրադադարը:

Իրանի պետական ​​լրատվամիջոցներն էլ հայտնել են, որ Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող չորս նավերը հինգշաբթի առավոտյան կրակի տակ են հայտնվել Իրանի զինված ուժերի կողմից և ստիպված են եղել շրջվել։

«Չորս նավ փորձել է անցնել Հորմուզի նեղուցով և մտնել Պարսից ծոց՝ առանց նեղուցի համար պատասխանատու անվտանգության ուժերի հետ համաձայնեցնելու։ Նրանց զգուշացրել էին, և նախազգուշացումն անտեսելուց հետո նախազգուշական կրակոցներ են արձակվել, ինչը ստիպել է նրանց հետ շրջվել»,- հայտնել են իրանական պետական ​​լրատվամիջոցները՝ հղում անելով ռազմական աղբյուրին։

Tasnim գործակալությունը, որը կապված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ, հաղորդել է, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը նախազգուշական կրակ են արձակել «ամերիկյան նավթային լցանավի» վրա՝ ստիպելով այն շրջվել։

«Որպես պատասխան։ ԱՄՆ զինվորականները հրետակոծել են Բանդար Աբբասի մոտակայքում գտնվող անմարդաբնակ տարածքը»,- նշել է լրատվականը։

ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ հինգշաբթի վաղ առավոտյան հարձակում է գործել ամերիկյան ավիաբազայի վրա, որն «ԱՄՆ-ի կողմից իրանական թիրախների վրա հարվածների աղբյուրն էր»։ ԻՀՊԿ-ն չի նշել, թե որ ավիաբազան է թիրախավորել։ ԱՄՆ-ն ավիաբազաներ ունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանի մի շարք երկրներում։

«Այսօր լուսաբացին Բանդար Աբբասի օդանավակայանի ծայրամասում գտնվող վայրի վրա ամերիկյան բանակի կողմից  հրթիռներով իրականացված ագրեսիայից հետո հարձակման աղբյուր համարվող ամերիկյան ավիաբազան թիրախավորվել է առավոտյան ժամը 4:50-ին»,- հաղորդել է Fars News-ը՝ հղում անելով ԻՀՊԿ-ի հայտարարությանը։

Մոտավորապես նույն ժամանակահատվածում, երբ Իրանը հայտարարել է հարձակման մասին, Քուվեյթի բանակը հայտնել է որ իր հակաօդային պաշտպանությունը որսում է «թշնամական» անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ, չնայած չի նշել հարձակումների ծագումը։

«Բանակի գլխավոր շտաբը նշում է, որ լսվող ցանկացած պայթյունի ձայն թշնամական հարձակումները կասեցնելու՝ ՀՕՊ համակարգերի կողմից իրականացվող գործողությունների արդյունք է»,- ասվում է Քուվեյթի բանակի կողմից X-ում հրապարակված հաղորդագրությունում։

ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխադարձ հարվածները տեղի են ունենում երկու երկրների միջև պատերազմը դադարեցնելու բանակցությունների ֆոնին։ Մասնավորապես, երկու կողմերը չեն կարողանում համաձայնության գալ Հորմուզի նեղուցով նավագնացության վերաբերյալ։ Իրանը փակել է Հորմուզի նեղուցը պատերազմի սկսվելուց հետո, իսկ ԱՄՆ-ն ավելի ուշ շրջափակել է իրանական նավահանգիստները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 27-ին  հայտարարել է, որ «դեռևս գոհ չէ» համաձայնագրի պայմաններից։ Նա ասել էր, որ Թեհրանն «իսկապես ցանկանում է» հասնել համաձայնագրի, որը վերջ կդնի հակամարտությանը, բայց, ինչպես նշել է՝ «դեռևս հաջողության չեն հասել»։ Նա նաև վերահաստատել է Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ վերսկսել հարվածները, եթե համաձայնագիր չկնքվի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի