ՌԴ-ն Կոպիրկինին կանչել է Մոսկվա՝ ՀՀ–ԵՄ մերձեցման պատճառով

Լուրեր

06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
Բոլորը

 ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների՝ Հայաստանի ղեկավարության կողմից Եվրամիության հետ մերձեցման քայլերի կապակցությամբ։

«ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ս.Պ. Կոպիրկինը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների համար՝ կապված ՀՀ ղեկավարության կողմից Եվրամիության հետ մերձեցման քայլերի հետ, որոնք վնասում են Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) շրջանակներում համագործակցությանը»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ նախօրեին ԵՏՄ անդամ երկների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները համատեղ հայտարարություն էին տարածել ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ձգտման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ 2026 թվականի դեկտեմբերին կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստում կզեկուցվի Հայաստանի Հանրապետության համար Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների մասին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Եվրասիական տնտեսական միությունը կցանկանար, որպեսզի Հայաստանը հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնի՝ կապված երկրի հետագա ինտեգրացիոն ուղղության հետ։

Իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանրայնացրել էր ԵՏՄ չորս առաջնորդների արձանագրումն առ այն, որ որ չեն ցանկանում՝ Հայաստանը դուրս գա միությունից։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի