Հայաստանը նախաձեռնել է «Կրթություն հանուն խաղաղության» ՄԱԿ բանաձևի նախագիծ

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկման ժամանակ վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ՄԱԿ Կանոնադրության հիմնարար սկզբունքներին՝ ընդգծելով տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության հարգման և վեճերի խաղաղ կարգավորման կարևորությունը։ Նա նաև ներկայացրել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևի նախագիծը, որը միտված է խաղաղ և ներառական հասարակությունների ամրապնդմանը։ Այս մասին տեղեկացնում են ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունից:

«Իր ելույթում, ՀՀ մշտական ներկայացուցիչն առանձնանշեց, որ հարաճող աշխարհաքաղաքական լարվածության և վստահության նվազման պայմաններում առանցքային նշանակություն ունի վերահաստատել հանձնառությունը ՄԱԿ Կանոնադրության հիմնարար սկզբունքներին, ներառյալ՝ իրավահավասարությունը, պետությունների տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության հանդեպ հարգանքը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, և վեճերի խաղաղ կարգավորումը երկխոսության, միջնորդության և դիվանագիտության միջոցով։

Անդրադառնալով կանխարգելիչ դիվանագիտության առաջմղման անհրաժեշտությանը՝ դեսպան Հովհաննիսյանն ընդգծեց, որ Հայաստանը կարևորում է հանուն խաղաղության կրթության դերակատարությունը փոխադարձ ընկալման, հարգանքի, հանդուրժողականության և մարդու իրավունքների ամրապնդման համատեքստում, միևնույն ժամանակ՝ պայքարելով բռնության, այլատյացության և ատելության դեմ։

Հավելվեց, որ Հայաստանը նախաձեռնել և ներկայացրել է «Կրթություն հանուն խաղաղության» խորագրով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բանաձևի նախագիծ՝ խաղաղ, արդար և ներառական հասարակությունների ամրապնդման համար կրթության ողջ ներուժի բացահայտմանը միտված միջազգային ջանքերի մեկտեղման նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում։