Հացադուլի 11-րդ օրը Արթուր Օսիպյանը պահանջում է՝ Փաշինյանը հրապարակային ներողություն խնդրի

Լուրեր

14.07.2026 | 17:22
Եվրախորհրդարանում Բաքվում պահվող հայ գերիների հետ կապված համաժողով է ընթանում
14.07.2026 | 17:19
Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել․ Ռադան աջակցել է որոշմանը
14.07.2026 | 17:11
Արմեն Գրիգորյանը ԵՄ գործընկերության նոր առաքելության պատվիրակության հետ քննարկել է հետագա համագործակցությունը
14.07.2026 | 16:58
Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի
14.07.2026 | 16:46
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
14.07.2026 | 16:38
Քաղցրաշեն գյուղում 13-ամյա աղջիկ է մահացել․ վարչական շրջանի ղեկավարը՝ դեպքի մասին
14.07.2026 | 16:26
Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադն արձագանքել է NYT-ի՝ վերջինիս Իսրայելի կողմից հավաքագրված լինելու մասին հրապարակմանը
14.07.2026 | 16:17
Ֆրանսիան պատմության ամենամեծ շքերթի ընթացքում ցուցադրել է ռազմական հզորությունն ու դաշնակիցների հետ միասնությունը
14.07.2026 | 16:14
«Կանաչ գոտուց դուրս եկանք, ասեցին՝ ոչ մի հյուրանոց»․ ինչ է պատմում Երևան-Մոսկվա չվերթի ուղևորը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 16:05
«Ալաշկերտը» մեկնեց Ղազախստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 16:01
Իրանը հայտնում է Բանդար Աբբասում և Բուշերում պայթյունների ու հարվածների մասին
14.07.2026 | 15:55
Գազամատակարարման պլանային դադարեցում Աղվերան բնակավայրում՝ հուլիսի 15-ին
14.07.2026 | 15:46
Կրեմլն Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ Ալիևի դիրքորոշումը «սխալ» է որակել
14.07.2026 | 15:38
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ
14.07.2026 | 15:29
Ղրղզստանն արգելել է նավթի և նավթամթերքի արտահանումը ԵՏՄ երկրներ
Բոլորը

Հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանը հանդես է եկել հանրային կոչով՝ հայտարարելով, որ ձերբակալությունից ի վեր ստիպված է եղել դիմել հացադուլի։ Նրա խոսքով՝ հացադուլի հիմնական պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իրեն և արցախցիներին ուղղված հայտարարություններն են։

Օսիպյանի պնդմամբ՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետը, չկարողանալով պատասխանել իր հարցադրումներին, հրապարակայնորեն վիրավորել է իրեն՝ անվանելով «փախած», իսկ հետագայում այդ ձևակերպումը տարածել նաև արցախցիների նկատմամբ։

«Պահանջում եմ, որ Նիկոլ Փաշինյանը իր Ֆեյսբուքյան էջով հրապարակային ներողություն խնդրի անձամբ ինձնից և բոլոր այն արցախցիներից, ովքեր չեն խուսափել պատերազմից, Արցախի համար իրենց ընտանիքները դարձրել են վահան՝ պաշտպանելով հայրենիքը»,- նշել է Օսիպյանը։

Նա անդրադարձել է նաև Արցախի շրջափակման և ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ արցախցիները ստիպված են եղել լքել հայրենիքը՝ երեխաներին սովից և ֆիզիկական ոչնչացումից փրկելու նպատակով։

Օսիպյանը քննադատել է իշխանությունների վերաբերմունքը և հարցադրում արել, թե «ինչ «փախածների» մասին է խոսում Փաշինյանը»՝ նման արտահայտությունները որակելով որպես սեփական ժողովրդի նկատմամբ արհամարհանք։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Արաբկիրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արթուր Օսիպյանի միջև, որից հետո Օսիպյանը ձերբակալվեց, ապա երկու ամսով կալանավորվեց։ Արցախցի գործիչն արդեն տասներորդ օրն է՝ հացադուլ է հայտարարել։ Փաշինյանը Օսիպյանին «փախած» էր անվանել։ Հացադուլը դադարեցնելու հորդորներին ի պատասխան՝ Օսիպյանը հայտարարել է, որ հացադուլը կդադարեցնի այն ժամանակ, երբ Փաշինյանը ներողություն խնդրի իրենից։ Քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ ու իրավապաշտպաններ հայտարարում են, որ Օսիպյանի կալանավորման հիմքեր չկան, որ դրանք անհամաչափ են և որ նա քաղբանտարկյալ է: