Զապորոժիեի ԱԷԿ-ում կապի երկարատև խափանում է եղել. ՄԱԳԱՏԷ

Լուրեր

24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
Բոլորը

Մայիսի 27-ին Զապորոժիեի ատոմակայանում տեղի է ունեցել կապի երկարատև խափանում՝ շրջակա տարածքում ռազմական ակտիվության աճի մասին հաղորդագրությունների ֆոնին։ Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ հղում անելով ԱԷԿ-ի ղեկավարությանը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Գրոսիի խոսքով՝ Զապորոժիեի ԱԷԿ-ում շուրջ 12 ժամով անջատվել է ստացիոնար հեռախոսակապը և ինտերնետը։

Սա ատոմակայանում Ուկրաինայում Ռուսաստանի կողմից պատերազմի սկսվելուց ի վեր տեղի ունեցած ամենաերկար նմանատիպ միջադեպն է։ Անջատման պատճառը դեռևս պարզ չէ. այն համընկել է Էներգոդարի վրա հարձակումների մասին հաղորդագրությունների հետ, որտեղ բնակվում է ատոմակայանի անձնակազմի մեծ մասը։

«Ժամեր շարունակ մենք չէինք կարողանում կապ հաստատել մեր տեղում գտնվող թիմի հետ, և կայանը, ինչպես միշտ, չէր կարողանում կապ հաստատել արտաքին աշխարհի հետ։ Սա ակնհայտորեն շատ մտահոգիչ իրադարձություն էր միջուկային անվտանգության տեսանկյունից»,- ասել է Գրոսսին։

ՄԱԳԱՏԷ-ի թիմը կշարունակի հետաքննել խափանման պատճառները և քննարկել ապագայում նմանատիպ իրավիճակները կանխելու միջոցառումները։

Էներգոդարի էլեկտրամատակարարումն անցյալ շաբաթ մի քանի անգամ ընդհատվել է շարունակվող մարտերի պատճառով։

Մայիսի 25-ին Զապորոժիեի ԱԷԿ-ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ անօդաչու թռչող սարքերի հարվածները թիրախավորել են քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ հրշեջ կայանը: Ավելին, հաղորդվել է, որ դադարեցվել է դիզելային վառելիքի մատակարարումը, որն օգտագործվում է աղտոտված ջուրը մաքրելու համար օգտագործվող դիզելային գոլորշու գեներատորների շահագործման համար։

ՄԱԳԱՏԷ-ն հաղորդել էր, որ կայանը բավարար վառելիք ունի արտակարգ դիզելային գեներատորները ավելի քան 10 օր շահագործելու համար։

«Դիզելային վառելիքի անխափան մատակարարումը կենսական նշանակություն ունի միջուկային անվտանգության համար, հատկապես հաշվի առնելով, որ ատոմակայանը երկու ամսից ավելի է, ինչ ամբողջությամբ կախված է մեկ էլեկտրահաղորդման գծից՝ ռեակտորի սառեցման համակարգերին և միջուկային անվտանգության այլ կարևոր համակարգերին էլեկտրաէներգիա մատակարարելու համար»,- ընդգծել է Գրոսսին։

Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը, որի վեց ռեակտորները դադարեցվել են 2022 թվականից ի վեր, բայց դեռևս կարիք ունեն սառեցման, էլեկտրաէներգիայի համար ապավինում է 330 կիլովոլտանոց պահեստային գծին։

ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է բանակցություններ վարել Ուկրաինայի և Ռուսաստանի հետ՝ ժամանակավոր տեղական հրադադար հաստատելու համար, որը թույլ կտա վերանորոգել հիմնական 750 կիլովոլտանոց գծը։ 2025 թվականի վերջից ի վեր վեց փորձ է արվել։

Ավելի վաղ՝ մայիսի 22-ին, Դնեպրովսկի ենթակայանում հրդեհ էր բռնկվել հարձակումից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի