Հողերը 1996-ին են տվել, մեզ չեն ասել, որ իշխանությունը պահեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում քարոզարշավի ընթացքում անդրադարձել է բանակի վերազինմանը, 44-օրյա պատերազմին նախորդած գործընթացներին։

Նրա խոսքով՝ մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում ցուցադրված սպառազինությունը ամբողջությամբ նոր էր՝ նախատեսված հենց Հայաստանի Հանրապետության համար։

Փաշինյանն ասաց՝ Հայաստանի նոր բանակի ստեղծումը շարունակական գործընթաց է, որի կարևոր բաղադրիչներից են նաև կառուցվող ամրացված շրջանները։

«Տասնյակ ամրացված շրջաններ ենք կառուցել և շարունակում ենք կառուցել, որպեսզի Հայաստանը ունենա պաշտպանունակության ամենաբարձր մակարդակը»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել է ընդդիմության մեղադրանքներին, թե գործող իշխանությունները քանդել են բանակը։ Նրա խոսքով՝ նախկին իշխանություններն իրենք են թողել քանդած բանակ՝ այդ պատասխանատվությունը փորձելով բարդել ներկայիս իշխանությունների վրա։ Փաշինյանն իր ելույթում պնդեց նաև, որ նախկին իշխանությունները դեռ 1996 թվականից համաձայնել էին տարածքային զիջումների գնալ։ Նրա խոսքով՝ գործող իշխանություններին իշխանության գալուց անմիջապես հետո սկսել են մեղադրել հողեր հանձնելու մեջ, քանի որ նախկին իշխանություններն իրենք արդեն վաղուց գնացել էին այդ ճանապարհով։

«Իրենք տվել էին շատ շուտ, դեռ 96 թվին են տվել, ուղղակի մեզ չեն ասել, որ իշխանությունը պահեն»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։