Թուրքիայի սևծովյան ափին երեք լցանավեր ԱԹՍ-ների հարձակման են ենթարկվել

Լուրեր

24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
Բոլորը

Սև ծովում՝ Թուրքիայի հյուսիսային ափի մոտ, երեք լցանավեր ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Նավերի անձնակազմերի բոլոր անդամներն անվտանգ են, հայտնում է Ստամբուլում գործող Tribeca նավագնացության գործակալությունը, գրում է Turkiye Minute-ը։

Պալաուի դրոշի ներքո նավարկող James II լցանավը, որը բեռ չէր տեղափոխում, միջադեպի պահին գտնվել է  Սև ծովում՝ Թուրքելիից մոտ 80 կիլոմետր հյուսիս, հայտնում է գործակալությունը։ Սիերա Լեոնեի դրոշի ներքո նավարկող երկու լցանավեր՝ Altura-ն և Velora-ն, նույնպես ենթարկվել են հարձակման մոտակա ջրերում՝ նավից նավ գործողություն իրականացնելիս։ Երկու նավերն էլ այդ պահին նավարկում էին առանց բեռի։

Նավերին օգնելու համար ուղարկվել են առափնյա անվտանգության պահպանության ծառայության և փրկարարական նավակներ։ Հարձակումների համար պատասխանատվություն անմիջապես ոչ ոք չի ստանձնել։

Դեպքը տեղի է ունեցել Սև ծովում ծովային անվտանգության վերաբերյալ նոր մտահոգությունների ֆոնին, որտեղ Ռուսաստանը և Ուկրաինան հաճախակի թիրախավորում են միմյանց նավահանգիստները, էներգետիկ ենթակառուցվածքները և նավերը՝ 2022 թվականի փետրվարին Ուկրաինայի վրա լայնածավալ ներխուժումից ի վեր։

Թուրքիան ուկրաինական պատերազմի ամբողջ ընթացքում սերտ կապեր է պահպանել ինչպես Կիևի, այնպես էլ Մոսկվայի հետ և բազմիցս զգուշացրել Սև ծովում հակամարտության տարածման մասին։ Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերին զգուշացրել է, որ Սև ծովը չպետք է դառնա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «բախման գոտի»՝ տարածաշրջանում նավերի վրա մի շարք հարվածներից հետո։

Անկարան նաև բողոքել է «մտահոգիչ սրացման» հետ կապված՝ Ուկրաինայի կողմից Թուրքիայի ափերի մոտ Ռուսաստանի հետ կապված լցանավերի վրա հարձակումներից հետո։ Թուրքական նավն ավելի ուշ վնասվել է Ուկրաինայի Օդեսա նավահանգստային քաղաքի մոտակայքում ռուսական ավիահարվածի ժամանակ, այն բանից հետո, երբ Էրդողանը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Վերլուծաբանները զգուշացրել են, որ Սև ծովում առևտրային նավերի ու լցանավերի վրա հարձակումներն աճող ռիսկեր են ստեղծում նավագնացության և տարածաշրջանային անվտանգության համար, հատկապես այն պատճառով, որ պատերազմն ավելի ու ավելի է տարածվում Թուրքիային մոտ գտնվող ջրերում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի