Զորահանդեսում ցուցադրված զենքերի 95%-ը գնվել է 44-օրյա պատերազմից հետո․ շքերթը նոր տեխնիկա ցուցադրելու շուրջ էր․ Լեոնիդ Ներսիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.05.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.05.2026 | 21:42
Ռազմական շքերթը չի պաշտպանի, երբ «300 հազար ադրբեջանցիները գան». Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.05.2026 | 21:24
Շոյգուն ԱՄՆ-ի և Հայաստանի միջև նոր համաձայնագիրն անվանել է «նախընտրական քարոզարշավին օգնություն»
28.05.2026 | 21:10
Զորահանդեսի բոլոր զենքերը՝ 6 րոպեում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.05.2026 | 21:00
Զորահանդեսում ցուցադրված զենքերի 95%-ը գնվել է 44-օրյա պատերազմից հետո․ շքերթը նոր տեխնիկա ցուցադրելու շուրջ էր․ Լեոնիդ Ներսիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.05.2026 | 20:42
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական համաժողովին
28.05.2026 | 20:27
Ընտրական ռեգիստրում ընտրողների թիվը կազմել է 2.485.232
28.05.2026 | 20:10
Գյումրի-Լանջիկ ճանապարհին ավտոմեքենա է այրվել. ուղևորը ձեռքի կոտրվածքով հոսպիտալացվել է
28.05.2026 | 19:55
Քոչարյանն ասեց՝ կաթնամթերքից հետո ՌԴ-ն ելակն է արգելելու, հետո՝ գազը. հաջորդ օրը ելակի ներմուծումն արգելեցին. Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.05.2026 | 19:36
Հանրապետության տոնի առթիվ Ներքին գործերի նախարարության մի շարք ծառայողներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով
28.05.2026 | 19:21
Ռոբերտ Քոչարյանի քարոզարշավը Սարդարապատում. ՈՒՂԻՂ
28.05.2026 | 19:14
Էրդողանը ձգտում է հաջորդ ամիս Լոս Անջելեսում Թրամփի հետ անձնական հանդիպում կազմակերպել․ Bloomberg
28.05.2026 | 19:00
ԲԱՆԱՎԵՃ․ Զորահանդեսից՝ իրական անվտանգություն. ինչ ծրագրեր են առաջարկում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.05.2026 | 18:54
Ադրբեջանցիները 10-15 օրով գալու են գնան, վե՛րջ. սեփականություն են կարողանալու գնել. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.05.2026 | 18:40
Շոյգուն նախադրյալ չի տեսնում, որ Հայաստանում ռուսական ռազմաբազան չլինի
Բոլորը

Ռազմական փորձագետ, «Ապրի Արմենիա» կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանի դիտարկմամբ՝ Հանրապետության օրվա առթիվ կայացած զորահանդեսին ցուցադրված զինտեխնիկայի 95%-ը ձեռք է բերվել 2020 թվականից հետո, ինչը վկայում է Հայաստանի զինված ուժերի սպառազինության թարմացման և դիվերսիֆիկացման գործընթացի մասին։ Factor TV-ի հետ զրույցում նա վերլուծել է նոր գնումները, անդրադարձել հայկական ռազմարդյունաբերության ներուժին և բանակի կառավարման մարտահրավերներին։

Ներսիսյանի խոսքով՝ շքերթի հիմնական շեշտադրումը նոր ձեռքբերումների ցուցադրությունն էր։ «Պետք է նշել, առաջին հերթին, որ 95%-ը մոտավորապես այն ինչի, որ ցուցադրվեց, 20 թվականից հետո է գնվել, նույնիսկ երևի 85%-ը՝ 22 թվականից հետո։ Հին գնումներից ես այնտեղ մենակ տեսա «Սոլնցեպյոկները»՝ «ՏՈՍ»-երը, որ գնվել էին մինչև 20 թիվ, բայց չէին ցուցադրվել բաց, ինձ թվում է, մի անգամ։ Այսինքն, այստեղ շքերթը հենց նոր տեխնիկա, նոր գնումները ցույց տալու շուրջ էր»,- նշեց փորձագետը։

Նա հավելեց, որ ցանկության դեպքում հնարավոր էր շատ ավելի մեծ քանակությամբ տեխնիկա ցուցադրել, սակայն շեշտը դրվել է հենց նորագույն համակարգերի վրա։

Անդրադառնալով տասնամյակներ շարունակ գերիշխող այն տեսակետին, թե Հայաստանի անվտանգությունն անհնար է առանց ռուսական զենքի, Ներսիսյանը նշեց, որ զենքի շուկան բացվում է Հայաստանի համար։ «Ես հիմա տեսնում եմ, որ շուկան բացվում է, ու այդ պրոցեսը կարծում եմ կշարունակվի տարբեր պատճառներով: Առաջինը՝ քաղաքական պատճառներով, երկրորդը՝ տեսնում են՝ Հայաստանը շուկա է զենքի, ինչ-որ գումար կա այստեղ աշխատելու»,- ասաց նա։

Փորձագետը նաև անդրադարձավ «Իսկանդեր» համակարգի շուրջ առկա «միֆոլոգիային»՝ նշելով, որ դրա հնարավորությունները հաճախ գերագնահատվել են պրոպագանդայի արդյունքում։ «Իսկանդերը, ինձ թվում է, այստեղ շատ հաճախ լինում է, որ մարդիկ պրոպագանդայի գերի են դառնում… և Իսկանդերը ինքը ռազմավարական խնդիրներ է լուծում, մենակ եթե իր վրա կա միջուկային մարտագլխիկ, իսկ հայկականի վրա չի կարող լինել միջուկային մարտագլխիկ… Դա երաշխիք չի տալիս, որ պատերազմ չի լինելու»,- պարզաբանեց Ներսիսյանը։

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանը պետք է կենտրոնանա ոչ թե սիմետրիկ, այլ ասիմետրիկ պատասխանի վրա՝ արդյունավետ օգտագործելով առկա ռեսուրսները։ Կարևորագույն գործոններից մեկը բանակի կառավարման համակարգի արդիականացումն է։ «Բանակի կառավարումը շատ կարևոր մի գործոն է, որ ամեն ինչը լինի ապակենտրոնացված, ամեն ինչը լինի թվային… Ինչու՞ հավաքես մարդկանց իրար գլուխ, եթե կարելի է այսպես ասել, որ որոշում ընդունես, եթե կարելի է այդ ամեն ինչը անել իրարից 50 կմ հեռու գտնվելով»,- նշեց նա՝ որպես օրինակ բերելով Ուկրաինայի փորձը, որտեղ քաղաքացիական ՏՏ ընկերությունների ներգրավմամբ ստեղծվել է կառավարման ժամանակակից համակարգ։

Սակայն, ըստ Ներսիսյանի, սպառազինության աղբյուրների դիվերսիֆիկացումը նաև մարտահրավերներ է ստեղծում։ «Դիվերսիֆիկացիան լավ բան է, բայց մենակ դիվերսիֆիկացիան դա քաղաքական խնդիր է լուծում, բայց ռազմական խնդիր կարող է առաջացնի այդ ամեն ինչը նաև, որովհետև այդ տարբեր ստանդարտներ ունի, տարբեր ծրագրային պրոտոկոլներ ունի այդ նոր տեխնիկաները, հիմա այդ ամեն ինչը պետք է կառավարման ցանցի մեջ ինտեգրվի համ էլ հայկական, որը հեշտ գործ չի»,- եզրափակեց փորձագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան