«Բաստիոն» ֆրանսիական արտադրության զրահամեքենաները՝ զորահանդեսին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 18:17
Նենադ Լալովիչը վերընտրվել է UWW-ի նախագահի պաշտոնում
23.10.2026 | 18:05
Սարյան փողոցում ապօրինի շինության տեղում նոր այգի է բացվել
23.10.2026 | 17:53
Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ
23.10.2026 | 17:42
Հայտնի է ՀՖՖ արտահերթ ժողովի անցկացման օրը
23.10.2026 | 17:30
Կամ հանք պետք է ունենալ, կամ ապրել աղքատության մեջ, առաջին դիսկուրսը սա է․ էկոակտիվիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 17:24
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
23.10.2026 | 17:19
Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակվել են․Շերեմետևոյում օդային տագնապ է հայտարարվել
23.10.2026 | 17:10
ԱԱ. Հայաստանի հավաքականի ըմբիշների առաջին մրցակիցները հայտնի են
23.10.2026 | 16:59
Կրեմլը հայտնում է՝ Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին նախատեսված Ուկրաինայի հարցով բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով
23.10.2026 | 16:50
Ադրբեջանի ազգային հերոսը ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում․ նա տարիներ շարունակ պնդում է, իբր, ինքն է սպանել Մոնթեին
23.10.2026 | 16:40
Արթիկում՝ 4 ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ-ն․ Շիրակի համայնքները՝ ընտրություններից առաջ
23.10.2026 | 16:33
Դիլիջանում նոր թունել կկառուցվի, Պուշկինի թունելը կհիմնանորոգվի․ Կառավարությունը հաստատել է ծրագրերը
23.10.2026 | 16:28
COP17-ի հակառակ կողմը․ SLAPP-երը և բնապահպանական որոշումների կայացումը Հայաստանում. ՈՒՂԻՂ
23.10.2026 | 16:27
Արման Ծառուկյանը նշել է՝ երբ է մենամարտելու UFC-ի տիտղոսի համար
23.10.2026 | 16:19
ԱՄՆ պաշտոնյան Հայաստանում քննարկել է ներդրումների ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Հանրապետության օրվան նվիրված շքերթի ընթացքում Հրապարակով անցան Հատուկ նշանակության ուժերն ու «Բաստիոն» ֆրանսիական արտադրության զրահամեքենաները։

«Բաստիոն» տեսակի զրահամեքենան թեթև զրահապատ մեքենաների նոր սերնդի ներկայացուցիչ է։ Այն սպառազինված է աշխարհում առաջատար համարվող 12․7 միլիմետր խոշոր տրամաչափի «Էմ-2» տեսակի գնդացիրներով։

Զրահամեքենան կահավորված է նաև ներսից կրակ վարելու համար նախատեսված սողանցքերով։

«Բաստիոնը» բազմակի նշանակության զրահապատ մեքենա է՝ նախատեսված բարդ տեղանքում անձնակազմի արագ խնդիրների կատարման շրջան տեղափոխելու, հետախուզություն վարելու, պայմանական հակառակորդի վրա կրակային ներգործություն ապահովելու, ինչպես նաև ղեկավարում ու պարեկություն իրականացնելու համար։

Նշվում է, որ «Բաստիոն» զրահամեքենան իր զորաշարժային և կրակային հնարավորություններով բարձրացրել է հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառման արդյունավետությունը՝ ապահովելով օպերացիաների իրականացման գաղտնիությունը, հանկարծակիությունը, օպերատիվությունը, հատուկ մարտավարությունների կիրառումը, շարժունակությունը և ինքնաբավ գործելու՝ փոքր ուժերով մեծ խնդիրներ կատարելու հնարավորությունը։

Զրահամեքենայի իրանը պատված է ամբողջական եռակցված զրահապատով, ինչն ապահովում է երրորդ մակարդակի բալիստիկ պաշտպանություն։ Իրանի V-աձև կառուցվածքը և հատուկ տեխնոլոգիայով պատրաստված անվադողերն ապահովում են անձնակազմի պաշտպանվածությունը  հակատանկային, հակահետևակային ականներից և ինքնաշեն պայթուցիկ սարքավորումների ազդեցությունից։

Անձնակազմի կենսունակության բարձրացման նպատակով զրահամեքենան կահավորված է պայթյունակայուն նստատեղերով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամազյան