Եթե ՀՀ-ն շարունակի ԵՄ անդամակցության գործընթացը, ՌԴ-ն կդադարեցնի գազի ու նավթամթերքի մատակարարման համաձայնագիրը․ Զախարովա

Լուրեր

14.07.2026 | 20:30
«Հոգով հարուստ» մարդը․ դատարանը Գագիկ Բեգլարյանի գործով առաջին վճիռն է կայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 20:22
Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը
14.07.2026 | 20:10
Սյունիքի մարզի Հացավան և Աշոտավան գյուղերում 36 ժամ ջուր չի լինի
14.07.2026 | 20:00
Ծառուկյանի ձերբակալմամբ՝ պարալիզացվել է ՀՀ տնտեսության մեծ հատված․ անգործ մնացին անգամ ՔՊ-ին ընտրած մարդիկ․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 19:49
«Կոմիտաս պարկ»-ի բնակարանների գազիֆիկացումը պետք է իրականացվի առանց լրացուցիչ վճարի․ հանձնաժողովի որոշում
14.07.2026 | 19:38
Թուրքիայի դատարանը Նեթանյահուի կալանքի օրդեր է տվել
14.07.2026 | 19:26
Բաքվի վերաքննիչ դատարանում փաստաբանները խնդրել են արդարացնել Դավիթ Մանուկյանին
14.07.2026 | 19:15
Հայրս մահից է պրծել. հրդեհ՝ «Թումանյան շաուրմա»-ի ծխատարի պատճառով․ բնակիչների ահազանգը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 19:09
Բուլղարիան հայտարարել է Ուկրաինային աջակցող «կամավորների կոալիցիայից» դուրս գալու մասին
14.07.2026 | 19:00
Փաշինյանն ուղիղ ասել է՝ Ծառուկյա՛ն, կոտրելու եմ քո բիզնես-ողնաշարը․ սա քաղաքական պրոցես է, ոչ թե իրավական․ Դավիթ Խաժակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 18:49
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Կատարի Պետություն
14.07.2026 | 18:32
«Վարչական դատարանը չի ընդունել «Տաշիր Կապիտալ»-ի հայցը՝ ՀԷՑ-ի 70% բաժնեմասի օտարման վերաբերյալ»
14.07.2026 | 18:19
Սևանի ափին գտնվող 2.5 հա հողատարածքը վերադարձվել է պետությանը. այն վարձակալել էր Կարապետ Գուլոյանը
14.07.2026 | 18:10
Քաղցրաշենում 13-ամյա աղջիկ է մահացել // Հայ գերիների վերաբերյալ համաժողով Բրյուսելում․ ԼՈՒՐԵՐ
14.07.2026 | 17:59
Telegram-ի հղումների t.me դոմեյնը դադարել է գործել ամբողջ աշխարհում
Բոլորը

Նոր սպառնալիք Մոսկվայից․ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է, որ ռուսական կողմը տեղեկացրել է Երևանին՝ եթե ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը շարունակվի, այն կկասեցնի կամ կչեղարկի գազի և նավթամթերքի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը։

«2026 թվականի մայիսի 27-ին Հայաստանում ՌԴ դեսպանատունը պաշտոնապես հայկական կողմին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ուղղված նամակը, որում տեղեկացվում է, որ եթե ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը շարունակվի, ռուսական կողմը կդադարեցնի կամ միակողմանիորեն կչեղարկի ՌԴ կառավարության և ՀՀ կառավարության միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ի՝ ՀՀ բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը»,- նշել է նա։

Ավելի վաղ «Կոմերսանտը», հղում անելով Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի՝ Հայաստանի ՏԿԵ նախարարությանն ուղղված նամակին, հաղորդել էր, թե Ռուսաստանը կարող է կասեցնել կամ միակողմանիորեն դադարեցնել 2013 թվականի դեկտեմբերին հանրապետություն բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։

Ավելի ուշ ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունը հայտնել էր, որ  հայկական կողմը Ռուսաստանից որևէ  նման նամակ չի ստացել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի